«Ժառանգություն» կուսակցություն
Toggle Navigation
  • Գլխավոր
  • Մեր մասին
    • Կանոնադրություն
    • Ծրագիր
    • Հռչակագիր
    • Բանաձև
    • Նախընտրական ծրագիր
  • Լուրեր
  • Հետադարձ կապ
  • Հայերեն
  • English (UK)

Փաշինյանը իշխանություն այլևս չի լինի. Րաֆֆի Հովհաննիսյան

Մանրամասները
Դեկտեմբերի 22 2025

Հյուրընկալվելով news.am-ին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը խոսել է մեր երկրի արտաքին և ներքին մարտահրավերներից, ներկա և անցյալ իրողություններից: Նա քննադատել է իշխանության վարքագիծը, որ դրսևորվում է եկեղեցու հանդեպ այսօր. «Մենք գիտենք այն պատմությունը, թե քանի օտար իշխանություններ, կայսրություններ կամ հրոսակախմբեր փորձել են ասպատակել Մայր Աթոռը, գիտենք սարդարապատյան պատմությունը, բայց այս վիճակին, որ մարդիկ ուզում են սեփական իրենց կապիտուլացիան վերջին արարի հասցնել, իրենց թողնել հայոց պատմության շարունակությունը, կերտումը և մեր այս գերակա արժեքի հանձնումը, ուղղակի անպատկերացնելի է»:

Ավելին …

Կերտելու ենք իշխանություն, որ երբևէ չի տեսել Արմավիրի մարզը. Րաֆֆի Հովհաննիսյան

Մանրամասները
Նոյեմբերի 14 2025

«Ժառանգություն» կուսակցությունը շարունակում է քարոզարշավը Վաղարշապատ համայնքում:

«Այս համեստ, պարկեշտ, միասնական խումբը Փայտյան Արկադիի ղեկավարությամբ իր միջոցով է կազմավորելու Վաղարշապատի վաղվա իշխանությունը, և դրանից հետո ողջ հայությունը իր ազատագրմամբ պիտի կարողանա ասել, որ մենք շանս ունենք այս ողբերգությունից, այս՝ շարունակ տալուց, մեր ոսկե տղաների, աղջիկների կյանքից հետո վերջ տալ այս ընթացքին: Ասել՝ ո՛չ, հայրենքիը ձեր խաղալիքը չէ, դուք մտածեք ձե՛ր ապագայի մասին, ձե՛ր կուսակրոնության մասին, դուք հաշվեք ձե՛ր մեղքերը»,- երեկ՝ նոյեմբերի 13-ին, քաղաքապետի և ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ իր ելույթում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ավելին …

Որակից ծնվելու է քանակ, այդ երկուսից՝ մեծ փոփոխություն. Րաֆֆի Հովհաննիսյանի կոչը վաղարշապատցիներին

Մանրամասները
Նոյեմբերի 09 2025

«Որակից ծնվելու է քանակ, և որակից ու քանակից՝ մեծ փոփոխություն Վաղարշապատում, վաղը-մյուս օրը՝ ողջ Հայաստանում»,- քարոզարշավի շրջանակներում ներկայացնելով «Ժառանգության»՝ Վաղարշապատի քաղաքապետի թեկնածու Արկադի Փայտյանին և նրա թիմը՝ նշեց կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ավելին …

Չկարողանալով պահել հայրենիքը՝ բազուկը երկարում են դեպի սեփական քաղաքացին. Րաֆֆի Հովհաննիսյան

Մանրամասները
Նոյեմբերի 07 2025

Այս իշխանությունը հանձնել է հայրենիք, դրժել է սահմանադրական ուխտ, մեր հանրապետությունը տանում է հանրապետություն չլինելու ճանապարհով: Եւ սա համապատասխանում է թե՛ Ադրբեջանի, թե՛ իր ավագ եղբոր պետական շահերին, որոնք իրենք իրականացնում են մեկ՝ պատերազմով, մեկ՝ համբերատարությամբ: Այսպես արտահայտվեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը այսօրվա ասուլիսում:

Ավելին …

Տանուլ են տվել պատերազմը ու աքլորացած՝ «սպեցնազ»-երով, ոստիկաններով սլաք են բռնել սեփական քաղաքացիների վրա. Րաֆֆի Հովհաննիսյան

Մանրամասները
Նոյեմբերի 03 2025

«Արկադի Փայտյանը «Ժառանգության» թեկնածուն է Վաղարշապատի քաղաքապետի, մի շատ պարտաճանաչ մարդ, որն իր հավաքականի հետ հայտ է ներկայացնում բոլորից ազատ, բոլորից անկախ, ապագա ցույց տվող մի ճանապարհ առաջարկելով Վաղարշապատ քաղաքի եւ հարակից գյուղերի ժողովրդին: Ոչ մեկից կախյալ չլինել, սեփական խիղճը, Աստված, հայրենիք, օրենք եւ իրավունք, իրավունքի իշխանություն, որը խոստանում է տալ Արկադի Փայտյանը՝ իր գործընկերների հետ»,-ասուլիսում ասաց «Ժառանգություն» կուսակցության համահիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը՝ ներկայացնելով Վաղարշապատի քաղաքապետի «Ժառանգության» թեկնածու Արկադի Փայտյանին:

Ավելին …

«Ժառանգություն». ծանուցում-հրավեր մամուլի ասուլիսի առիթով

Մանրամասները
Հոկտեմբերի 31 2025

HeritageLogo300


«Ժառանգություն» կուսակցության համահիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանին կմիանա Վաղարշապատի քաղաքապետի «Ժառանգության» թեկնածու Արկադի Փայտյանը երկուշաբթի՝ նոյեմբերի 3-ին, ժամը 13:00-ին, կուսակցության Էջմիածնի տարածքային ստորաբաժանման գրասենյակում՝ մամուլի ասուլիսի համար. հասցեն՝ Սուրբ Մովսես Խորենացի, 17/բ:

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • ...
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10

Վարչության անդամներ

  • Անդրանիկ Գրիգորյան (նախագահ)
  • Գագիկ Մարգարյան (փոխնախագահ)
  • Վանիկ Ալեքսանյան (քարտուղար)
  • Հասմիկ Պետրոսյան
  • Ստեփան Վարդանյան
  • Տաթեւիկ Գամաղելյան
  • Վահագն Բայրամյան
  • Րաֆֆի Հովհաննիսյան

Ժպտա՛ ツ

Անդամագրություն

Անդամագրություն


Դեպի վերև

© 2026 «Ժառանգություն» կուսակցություն