Դիտեք Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի հարցազրույցը pastinfo.am-ին՝ 24 ապրիլի 2026թ․-ին:
«Երբ ողջ պետական ապարատը աշխատում է մի հոգու շահն ապահովելու համար, զարմանալի չէ, որ նաև Հանրային հեռուստաընկերությունը ևս իր ենթարկվածությունն է ապահովում։ Նորություն չէ, բայց այս աստիճանի, այս տարողությամբ մենք երբեք չենք տեսել», - Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ Փաստինֆո-ին ասաց ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով խնդրին, որ Հ1-ը չի հեռարձակել վեհափառի աղոթքը սրբադասված նահատակների համար։



