«Ժառանգություն» կուսակցություն
Toggle Navigation
  • Գլխավոր
  • Մեր մասին
    • Կանոնադրություն
    • Ծրագիր
    • Հռչակագիր
    • Բանաձև
    • Նախընտրական ծրագիր
  • Լուրեր
  • Հետադարձ կապ
  • Հայերեն
  • English (UK)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ. Րաֆֆի Հովհաննիսյան

Մանրամասները
Սեպտեմբերի 23 2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ. Րաֆֆի Հովհաննիսյան


Քո վերահռչակման փաստը՝ 33 տարի առաջ, թող շնորհավորանք լինի այսօր և անգին, սթափեցնող պատվիրան։

Դրսից և, մանավանդ, ներսից Քեզ իրապես կործանողները, պարտության մատնողները, ծնկի բերողները, շահավաճառները նույնիսկ ա՛յս օրը բարբաջում են պետականությունից, ինքնիշխանությունից, դրանց իրականությունից ու կորստյան վտանգից։

Բայց օտարն ու բոլոր իմաստներով օտար դարձածը չէ, որ այլևս պետք է սահմանի Քեզ ու Քո իրավունքը, ամբողջականությունը և դրանց «լեգիտիմությունը»։

Դա միայն մենք ենք՝ հավաքաբար, ովքեր ամենօրյա պայքարով, անմնացորդ ջանադրությամբ, հոգով ու հրապարակով, ինքնապաշտպանությամբ և, վերջապես, քվեախցիկով պիտի նորովի կերտեն Քեզ՝ անանձնական, ամենապատկան Հայաստանի Հանրապետությունը։

Պարույր Սևակի «հինգերորդ եղանակը» նաև ու, առաջին հերթին, Քո՛ մասին է։

Բարո՛վ եկար, ուժո՛վ արի։

 

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
23 սեպտեմբերի 2024
Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ. Րաֆֆի Հովհաննիսյան

Մանրամասները
Սեպտեմբերի 02 2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ. Րաֆֆի Հովհաննիսյան

Երեսուներեք տարվա նվիրյալների ու նահատակների առջեւ խոնարհադեմ եւ ի հեճուկս հայրենամատնիչ որեւէ ոտանավորի, պարզապես հիշենք, արձանագրենք, գործենք։

Հայաստանի ու ողջ հայության պատմությունը՝ պետական եւ ազգային, այսօր ոչ թե կերտվում է նորովի, այլ կորսվում է առհավետ։

Ավելին …

«ՀԱՆՈՒՆ ՄԵԶ ԿՐՈՂ ՀՐԱՇՔ ՍԵՐՆԴԻ»․ Րաֆֆի Հովհաննիսյան

Մանրամասները
Օգոստոսի 01 2024

«ՀԱՆՈՒՆ ՄԵԶ ԿՐՈՂ ՀՐԱՇՔ ՍԵՐՆԴԻ»․ Րաֆֆի Հովհաննիսյան

Այսօր արտահերթ քննությունն է մեր հավաքական ժառանգության՝ անցյալից ստացված եւ հաջորդ սերունդներին փոխանցվող։

Կենսունա՞կ են արդյոք մեր ինքնությունը, կյանքի իրավունքը, արժանապատվությունը, Հայաստան պետություն-հայրենիք-քաղաքակրթություն Արժեքը պահպանելու եւ հզորացնելու հանձնառությունը։ Սա է մեր դարակազմիկ հիմնահարցը։

Ավելին …

Ի՞նչ սկզբունքով էր Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրում առաջին դեսպաններին

Մանրամասները
Հուլիսի 10 2024

 Ի՞նչ սկզբունքով էր Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրում առաջին դեսպաններին

Public Radio of Armenia · Դիվանագիտական գործ 10.07.2024

Հայաստանի Երրորդ Հանրապետության առաջին արտգործնախարար, Ֆրեզնոյում ծնված Րաֆֆի Հովհաննիսյանը 1991 թվականին խնամքով մի կողմ է դնում Ամերիկյան երազանքն ու Հայաստան է գալիս իր հայկական երազանքի հետևից, այն է՝  մեր երկիրն ու ինքնությունը տեղավորել միջազգային դիվանագիտական քարտեզի վրա:

Ավելին …

Սրբազանին ուղիղ ասել եմ, թե ինչ անել. Րաֆֆի Հովհաննիսյան

Մանրամասները
Հունիսի 15 2024

«Տարբեր իշխանություններ իրենց քաղաքականությամբ, իրենց վաստակով հետադարձ հայացքով ամեն մեկը իր ուժեղ կողմերի մասին է խոսում, բայց յուրաքանչյուր իշխանություն ունեցել է իր սխալները։ Եւ այդ սխալների կուտակումը բերել է այսօրվա վիճակին։ Այդ պատասխանատվությունը նաև մենք պիտի վերցնենք՝ յուրաքանչյուր շրջանի իշխանությունը։ Բայց մի բան, որ կարող ենք ստույգ ասել՝ առանց մտնելու գունավորման, մակերեսային և կեղծ մեթոդաբանության մեջ, այն է, որ որևէ իշխանություն, իրենց սխալներով, ընտրաթողությամբ, մեծ վրիպումներով չի զիջել միջազգային դիվանագիտության սեղանի շուրջ Հայաստանի տեղը՝ որպես վետոյի իրավունքով՝ որպես Լեռնային Ղարաբաղի երաշխավոր և սեփական իշխանության տեղապահ, աթոռակից։ Իսկ դա վերջին մեկ-երկու տարվա մեջ էս մարդկանց էս գործող ղեկավարների միջոցով այդ երեսուն տարվա պայքարը՝ դիվանագիտությունը իր թռիչքներով և վայրէջքներով, ամբողջականության մեջ զիջվեց»,- հարցազրույցում նշել է Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Դատապարտելը քիչ է». Ժառանգություն

Մանրամասները
Հունիսի 13 2024

«Ժառանգություն» կուսակցություն

 

Գործող սույն ժամիշխանի ամեն քայլը, յուրաքանչյուր խոսքը՝ մեր երկրի ներսում, թե դեպի արտերկիր, հեգնում է մեր Հայրենիքը, նսեմացնում պետականությունը եւ ուրանում սեփական ազգի հավաքական կենսական շահերն ու քաղաքացիների սահմանադրական ինքնիշխան իրավունքները։

Դատապարտում ենք՝ մեկին եւ բոլորին, նրա հանցավոր երդմնազանցությունից ու հայրենատվությունից մինչեւ զանգվածային զինվորասպանություն եւ սեփական ազգի դեմ բռնության վախածին միջոցների կիրարկում։

Բայց դատապարտելը եւ դատապարտվելը քիչ են։ Ամեն գնով հրամայական է նրա եւ իր մեղսակիցների հաշվետու հեռացումը։

Եվ յուրաքանչյուրիս իրական ինքնամաքրումը, մեր հանրային էության ամբողջական վերափոխումը։

Հայի հրահանգով օրերս թափված հայի արյունը արդ կանչում է Հայաստան, պատասխան ու փրկություն։

 

«Ժառանգություն» կուսակցության խորհուրդ
13 հունիսի 2024
Երեւան

  • 2
  • 3
  • 4
  • ...
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • ...
  • 11

Վարչության անդամներ

  • Անդրանիկ Գրիգորյան
  • Վանիկ Ալեքսանյան
  • Հայկ Գասպարյան
  • Տաթեւիկ Գամաղելյան
  • Նուբար Հակոբյան
  • Գագիկ Մարգարյան

Ժպտա՛ ツ

Անդամագրություն

Անդամագրություն


Դեպի վերև

© 2025 «Ժառանգություն» կուսակցություն