«Ժառանգություն» կուսակցություն
Toggle Navigation
  • Գլխավոր
  • Մեր մասին
    • Կանոնադրություն
    • Ծրագիր
    • Հռչակագիր
    • Բանաձև
    • Նախընտրական ծրագիր
  • Լուրեր
  • Հետադարձ կապ
  • Հայերեն
  • English (UK)

ՄԵՏՐՈՅԻ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ. Րաֆֆի Հովհաննիսյան

Մանրամասները
Մարտի 23 2026

ՄԵՏՐՈՅԻ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ

Պրահա, Ստրասբուրգ, Նյու Յորք և Անկարա՝  մի կողմ:

Երևանյան մետրոն էր, և այնտեղ նստած շարքային մի հայ մայր, որ քեզ մինչև վերջ պատրանքազրկեց և բուն էությունդ մերկացրեց:

Հոգու անհուն-անանուն դատարկություն՝ մարդկային արմատական արժանապատվության դեմ հանդիման:

Պարտվել ես, «եղբայր», նորից, դարձյալ և կրկին:

Բախտ էր, թե նախախնամություն՝ քեզ հանդիպել և կարգի է հրավիրել հայրենի մեր պետության, նաև քո, ապագա վարչապետը:

 

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
23 մարտի 2026
Երևան

«Գուբերնիա» էինք ասում, հիմա թուրք-ադրբեջանական նահանգի վերածվելու նախաշեմին ենք. Րաֆֆի Հովհաննիսյան

Մանրամասները
Մարտի 17 2026

Հայաստանը թուրք-ադրբեջանական նահանգի վերածվելու նախաշեմին է։ Վերջին տարիների «սողացող» գործընթացները բերել են նրան, որ Հայաստանի Հանրապետությունն արդեն գրեթե գոյություն չունի՝ որպես ինքնիշխան սուբյեկտ։ Այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին  արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը՝ խոսելով Հայաստանի ներկա մարտահրավերների մասին։

Ավելին …

ԱՊՐԻԼԻՆ ՀՍՏԱԿ ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱՍԵՆՔ. Րաֆֆի Հովհաննիսյան

Մանրամասները
Մարտի 16 2026

Րաֆֆի Հովհաննիսյանի այսօրվա ասուլիսը «Հայելի» ակումբում սկսվեց հիշողությամբ, երբ տարիներ առաջ «Ժառանգության» առաջնորդի ելույթը Բաքվում մեր թշնամին փորձում էր խլացնել՝ ձեռքերով հարվածելով սեղաններին: Բայց, թեև աղմուկի տակ, բանախոսը հնչեցրեց իր ասելիքը մինչև վերջին բառ:

Ավելին …

ԾԱԾԱՆՎԻՐ ԸՆԴՄԻՇՏ. Րաֆֆի Հովհաննիսյան

Մանրամասները
Մարտի 02 2026

ԾԱԾԱՆՎԻՐ ԸՆԴՄԻՇՏ. Րաֆֆի Հովհաննիսյան


Դրոշը բարձրացավ այսօր՝ մեր Եռագույնը. թող վաղն էլ փողփողա՝ սերունդներին ի տես:

Նոր տոմարով համարյա երեք և կես տասնամյակ վերապրել է կյանքի ու քաղաքականության ամեն եղանակ: Վերջում ցավեր են, չթվարկեմ:

Հիմա նա դիմակայում է քամիներին չարի այն իշխանության, որն առանց իր էության հետ որևէ առնչության՝ իրենից ուզում է սարքել ցուցադրական, կեղծ-պետական պաշտամունք:

Այս չարիքին էլ կհաղթի՝ զոհերն ու զրկանքներն իր երեք գույնով հյուսված:

Իսկ մենք՝ դարերի մեր հերթափոխում, չենք եղել նրան արժանի: Մեզ թող ների:

Եվ ծածանվի ընդմիշտ ու միշտ հառա՛ջ:

 

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
2 մարտի 2026
Երևան

ՄԱ՛ՐԴ ԵՂԻՐ, ԻԼՀԱՄ. Րաֆֆի Հովհաննիսյան

Մանրամասները
Փետրվարի 17 2026

BE A MAN, ILHAM


Առանց Ռուբենի չկա խաղաղություն։

Առանց Արցախի չկա խաղաղություն։

Առանց Ազատության չկա խաղաղություն։

 

Նրանց իրավունքը կճառագի ամեն անցողիկ ու մանրախնդիր ուժից անդին։

Րաֆֆի Կ․ Հովհաննիսյան
17 փետրվարի, 2026թ․
Երեւան

ԵՐԲ ԲԱՆԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԱՎԵԼՈՐԴ

Մանրամասները
Փետրվարի 16 2026

ԵՐԲ ԲԱՆԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԱՎԵԼՈՐԴ

Քազիմ Կարաբեքիրը ճիշտ էր. չարժեր նեղություն քաշել՝ ներխուժելով ոչնչացնելու Հայաստանի Հանրապետության մնացյալ վերջին կորիզը:

Ինքն իրեն կդավի, կպառակտի ու կմասնատի, հետո էլ ինքնազինաթափված կմատուցի իրեն նենգաշահ ոսոխին և անհոգ աշխարհին:

Մեր երկրի, նրա մանրիշխանի ու իր բարձրակոչ «ազգային անվտանգության» հանրագումար ուժը հերիքում է ասպատակելու ու «հաղթելու» միմիայն մեկին՝ ինքն իրեն, իր ժողովրդին, Սուրբ եկեղեցուն, իր գոյության բուն իրավունքին անգամ:

Հատել ենք, հայրենակիցներ, գոյաբանական այդ բախտորոշ եզրագիծը, որից այն կողմ խոսքը դառնում է ավելորդ, իսկ ցանկացած ինքնամեծար պատրվակ՝ դարերին ի պահ նախատինք:

Հայաստանի չգոյության մեր այս զազրելի մեղսակցությունը պետք է բացառել:

Հիմա՛, իսպա՛ռ և ամեն գնով:

 

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
16 փետրվարի 2026
Երևան

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • ...
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10

Վարչության անդամներ

  • Անդրանիկ Գրիգորյան (նախագահ)
  • Գագիկ Մարգարյան (փոխնախագահ)
  • Վանիկ Ալեքսանյան (քարտուղար)
  • Հասմիկ Պետրոսյան
  • Ստեփան Վարդանյան
  • Տաթեւիկ Գամաղելյան
  • Վահագն Բայրամյան
  • Րաֆֆի Հովհաննիսյան

Ժպտա՛ ツ

Անդամագրություն

Անդամագրություն


Դեպի վերև

© 2026 «Ժառանգություն» կուսակցություն