Արցախի Հանրապետության հռչակման 35 ամյակի առիթով այսօր Եռաբլուր էր այցելել ՀՀ առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։ Լրագրողների հետ զրույցում նա խոսել է Արցախի անկախության օրվա խորհրդի և հայ ժողովրդի ազգային իրավունքների պաշտպանության անհրաժեշտության մասին։

Երեսուն և վեց տարի առաջ`այս օրն էր:
Երևանի Մելիք-Ադամյան նրբանցքից բացվող Կառավարության նիստերի դահլիճը լեփ-լեցուն` ոգու եռման էր հասել:
Հրավիրեցին առաջ՝ Վեհափառ Հայրապետի և Շարժման առաջնորդների մոտ: Երախտագիտությամբ մերժեցի՝ մնալով իմ տեղում՝ հետևի աջ մուտքից վերջին շարքում:

Մեր աչքի առջև Երևանը դարձել է Բաքվի քույր քաղաքը։
Մանրիկ ու վախվորած բռնապետությամբ, քաղաքական ու խղճի առօրյա գումարվող կալանավորներով, պատանդառված արդարադատությամբ, ներքին ու արտաքին միաձուլված և միակողմանի քաղաքականությամբ։
Դատապարտելը քիչ է՝ բոլորից անիրավ ու անօրեն, զազրելիից անդին եղածը, եղողը և եկողը։
Իսկ այս պայմաններում առանձին-առանձին դիմակայելը որքան մարդկային է, այնքան էլ՝ անհնար ու ապարդյուն։
Միասին, կամ՝ ոչինչ։
Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
23 հուլիսի 2026
Երևան
«Այդ քարտեզաձեւ կրծքանշանը, որ կրում են իրենց վրա, դա իրենց ունեցվածքն է՝ ունենալ ամենն, ինչ գտնվում է այդ սահմանի մեջ։ Դա իրենցն է՝ ունենալու համար։ Ուրիշը պիտի չունենա։ Ունենալ, ունենալ, ունենալ։ Եվ երբ որ նյութականացնում է հայրենիքը, պետությունը, ազգը, հողն ու ջուրը, իհարկե, պետք է չզարմանալ այսօրվա զարգացումներից»,- ասաց անկախ Հայաստանի առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը «Հայելի» ակումբում։
Դիտեք Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի հարցազրույցը TV5.am-ին՝ 25 հունիսի 2026թ․-ին:
Րաֆֆի Հովհաննիսյանը խիստ քննադատության է ենթարկում գործող իշխանություններին՝ նրանց անվանելով Բաքվի կամակատարներ, ովքեր հետևողականորեն զիջում են պետական շահերը:
Armat Media-ի «Հարցազրույց»-ի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։
-Այս իշխանությունը գնացել է ընտրությունների պղծման՝ այն էլ՝ ինստիտուցիոնալ։ Այսքան պիղծ ընտրություն Հայաստանը դեռ չէր ունեցել։

