Րաֆֆի Հովհաննիսյան

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով` ՀՀ իշխանությունները կորցրել են իրենց լեգիտիմությունը, ինքնապաշտ են և ուզում են հայոց պատմությունը սկսել իրենցից, ինչը թե՛ դրսի ճնշումն է, թե՛ թշնամիների պահանջը։

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. ՀՀ իշխանությունը շարժվում է թշնամու թելադրանքով և պատրաստ է Ադրբեջանին միակողմանի տարածքներ զիջել` պատրվակ բերելով Ալմա Աթայի հռչակագիրը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Ժառանգություն» կուսակցություն

Երեւան: «Ժառանգություն» կուսակցությունը ս․թ․ մարտի 10-ին քաղաքական խորհրդի ընդլայնված կազմով հատուկ նիստ էր հրավիրել:

Բուխարեստ, Ռումինիա։ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար եւ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը ելույթ է ունեցել մարտի 6-ից 7-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի ունեցած՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարում:

Հատված հարցազրույցից․ «․․․Այս իշխանության որոշումներով կամ ոչ կոմպետենտ կառավարմամբ մենք մեզ հեռացրել ենք դիվանագիտական սեղանի մոտ աթոռ ունենալուց, խոսք ունենալուց, և անգամ վետո ունենալու իրավունքից՝ տալով պատասխանատվությունը մեր երկրի ապագայի համար թե՛ արտաքին ուժերին, թե՛ նաև օրվա քմահաճույքին։ Դրա համար ես կարծում եմ, և մեծ ցավով եմ ասում, որովհետև ժողովուրդը մեծ հույսեր ուներ տարիներ առաջ, որ այս իշխանությամբ ակնկալել, որ Հայաստանը պիտի վերականգնի իր դիրքերը, իր ինքնիշխանությունը, իր տարածքային ամբողջականությունը, իր արժանապատվությունը, կարծում եմ՝ պատրանքային մոտեցում է»։ Ավելի մանրամասն՝ տեսանյութում:

Հովհաննիսյանը մասնավորապես նշել է․ «Այսօրվա հիմնական պատասխանատվությունը այս ամբողջական զիջման համար ընկնում է այս իշխանակարգի վրա և դրա համար, մինչև որ իրենք հասնեն դրոշակին՝ մեր պետական, պետք է էապես փոխվի վիճակը, և իրենք էլ պետք է փոխվեն, որպեսզի Հայաստանը շունչի հնարավորություն ունենա։ Եվ բնավ զարմանալի չէ, որ Բեռլին լինի, թե Անթալիա, թե մեկ ուրիշ՝ երաշխավորված, համակշռված ձևաչափը դարձնում են երկկողմանի (և ոչ այնքան երկկողմանի, որովհետև  Թուրքիան էլ կա էնտեղ), և արդեն իրենք մտնում են նախապայմանների խորքերը՝ իբր թե պիտի առանց նախապայմանների բացեին սահմանները, չէ՞։ Ստացան՝ ինչ ուզում էին՝ «տարածքային առումով», բայց դրանից հետո հիմա մտնում են մեր հոգևոր դաշտ»։ Ավելի մանրամասն՝ տեսանյութում: