Ես անուններով և մակդիրներով քիչ եմ խոսում, բայց պետք է սկսեմ երկու բառով՝ «ծակ Նիկոլ», Միլան Կունդերան չեխ-ֆրանսիացի գրող է, ով խոսեց հիշողության ծակի մասին։ Ինչպես դաժան մարդիկ, ոճրագործները բացում են հիշողության ծակը և խցկում են իրենց մեղքերն այդ ծակի մեջ։ Ցավոք, ամեն անգամ այդ մարդը, ում անունն արդեն տվեցի, երբ բացում է բերանը արտաքին կամ ներքին լսարանի առջև, խցկում է այդ ծակի մեջ հայոց պատմությունը, քաղաքակրթությունը, շահը և, ամենակարևորը, իրավունքը։ Սկզբում մտածում էինք, որ դա անփորձություն է, անմեղսունակություն, երբ ընդդիմադիր էր, ինչ-որ իշխանությունը փոխելու պայքարի մաս էր կազմում, սակայն հիմա հասկանում եմ, որ սա կանխամտածված է և ծրագրի մաս է կազմում։ Երբ Նիկոլ Փաշինյանը՝ «ծակ Նիկոլը», նստում ու ժամերով խոսում է և բացում է այդ ծակը, այնտեղ գիտակցաբար խցկում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, շահերը, իրավունքները, և դա վերաբերում է Հայաստանին, Արցախին, սփյուռքին և մեր միասնությանը:

ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԻ ՄԱՍԻՆ

Արմեն Աշոտյանը Եվրոպական ժողովրդական կուսակցության և Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության Վեհաժողովների հարգված անդամ է, իսկ այսօրվանից՝ Հայաստանում ամենանոր քաղաքական բանտարկյալը։

Ես հայկական ազգային ու պետական շահի համար ոչ մի ուղերձ չեմ տեսնում, ես տեսնում եմ մեր շահերի տեսանկյունից առ ոչինչ իրավիճակ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԵՄ խորհրդի նախագահ Ռառլ Միշելի հայտարարությանը:

105 տարի առաջ այս օրը Սարդարապատում և քույր ճակատներում վճռվեց մեր ճակատագիրը, և մեր ժողովուրդը Մեծ եղեռնից 3 տարի հետո միասնական  կարողացավ թշնամուն կանգնեցնել: Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: