- Մանրամասները
Մարտերկու, 1992 - մարտերկու, 2024… Պետականության երեսուներկու տարիներ, որոնց վերածնունդն ու վայրէջքը, սխրանքն ու սխալմունքը, մաքառումն ու մեղքը մեզ բերել են Հայոց հայրենիքի արդի պատմության ամենագոյութենական վճռորոշ ծայրակետին:
- Մանրամասները
2020թ աշնանը հայկական զույգ պետությունները ցնցած աղետալի պատերազմի արդյունքում, ինչպես նաև ՀՀ իշխող վարչախմբի հանցավոր գործունեությամբ և անգործությամբ պայմանավորված ամբողջապես խարխլվեցին Հայաստանի և Արցախի անվտանգային համակարգերը, Արցախի Հանրապետության քաղաքացիները թողնվեցին Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության վտանգավոր թիրախում: Լիակատար շրջափակման մեջ գտնվող մեր հայրենակիցների անկոտրում կամքն ու պետական ինստիտուտների անխափանության սկզբունքի գիտակցումը հույսի շող են սպասվելիք դժվարությունների հորձանուտում:
- Մանրամասները
Մեր վաղը լուծվում է այսօր. 32 տարի անց կրկնում եմ։
Միացյալ Արցախի օրինավոր ու իրավակարգ անջատումն անկախացող Խորհրդային Ադրբեջանից և Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության վերականգնման հանրաքվեն մեր ժամանակակից պետականության հիմնասյուներն են։
Համազգային-պետական այս դարակազմիկ հանգրվանը հաղթահարելու համար հենց դրանք են, որ մի քանի նմանների հանգույն արժանի են և ենթակա հրամայական հարգանքի, սիրո ու խոնարհման։
Արցախն էափոխման իր նախադեպ օրինակով ճանապարհ է նշմարում։ Սփյուռքը դեռ երկար կպայքարի բարի և հոռի օրինակների հետքերով։
Հերթը Հայաստանինն է, և հիմա։
Բոլորս միասին, որպեսզի Սեպտեմբերի 2-ը երբեք չդառնա Ապրիլքսանչորս, իսկ Սեպտեմբերի 21-ը՝ Դեկտեմբերերկու։
Շարժ արա, Երևան իսկական։
Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
2 սեպտեմբեր, 2023
Երևան-Բրյուսել
- Մանրամասները
Օգոստոսի 20-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ ի հիշատակ Ռիչարդ Հովհաննիսյանի մահվան 40-րդ օրվա։
- Մանրամասները
Արցախի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
Դավիթ Իշխանյանին
Ստեփանակերտ
Հարգելի Ռահակից,
Շնորհավորում ենք ազգային-պետական ամբողջանվեր ծառայության Ձեր արդի հանգրվանը, զինակցում ենք և խորապես հավատում։
Վասն հայրենյայց՝ պարտավոր ենք շարունակել մեր դարավոր պայքարը՝ բոլորով հանդերձ և ի հեճուկս ամենի, ի կատա՛ր։
Րաֆֆի Կ․ Հովհաննիսյան
Արտաքին գործոց առաջին նախարար
«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր նախագահ
Երևան