«Խոսքերը գրեթե անզոր են, և շատ դժվար է մտնել լուրջ քաղաքական ու դիվանագիտական վերլուծության մեջ, երբ դիմացինը ճշմարիտ խոսույթի մեջ չէ, անկեղծ չէ ինքն իր և հայ ժողովրդի, ՀՀ քաղաքացիների հետ։ Իհարկե, քաղաքականությունն ու դիվանագիտությունը պետք է հավասարակշռված լինեն, այն կարող է անվանվել փոխլրացնող կամ այլ կերպ, բայց բալանսավորված արտաքին քաղաքականությունը սրանց դեպքում ծխածածկույթ է՝ արդարացում գտնելու, լեգիտիմացնելու իրենց արածը, մեղքերը, սխալները։ Դա ինքնիշխանության կորուստն է, տարածքային ամբողջականության խախտումը, Արցախի՝ թեկուզև ժամանակավոր կորուստը»,- 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:

ԲՈՒՆ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՄԵԿՆ Է. Րաֆֆի Հովհաննիսյան

Ռիչարդ Հովհաննիսյանը և իր սերնդակիցները կյանք տվեցին, որ ամեն մեկս՝ հայ, թե օտար, իմանա Ճշմարտությունը՝ իր բոլոր երեսներով ու երանգներով։

«Ես նախաձեռնել եմ փորձեր՝ ի մի բերելու հավաքական պատասխանատվության ներքո մի այլընտրանք, որը հիմնված չէ մի փրկչի վրա, ներառական է՝ թե՛ մասնագիտական, թե քաղաքական, թե գաղափարախոսական առումներով․․․ Մեզ պետք են անհատներ, որոնք ենթակա են հավաքական պատասխանատվության, և առաջին հերթին՝ ժողովրդի վերահսկողության։ Մենք մինչև հիմա այդ բանաձևը չենք գտել, բայց դա պիտի անենք շատ շուտ՝ լինի ընտրական, թե ընտրությունից դուրս, հերթական, արտահերթ՝ կարևոր չէ։ Մենք պիտի ներքուստ փոխվենք, այդ փոփոխությունը լինի յուրաքանչյուր անհատի, քաղաքական ուժի, քաղաքացիական վերաբերմունքի մեջ»,- հարցազրույցում նշել է Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Ժառանգությունը» մասնակցեց ԵԺԿ քաղաքական վեհաժողովի նիստին

Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական վեհաժողով:

Մալթա, 22 նոյեմբերի 2024թ.:

ԱՌ ՈՉԻՆՉ․ Րաֆֆի Հովհաննիսյան


Խոսքախաղով՝ «պրիմիտիվ», արարքով՝ անպատկան և ժառանգությամբ անարժան՝ առ ոչինչ ես։

Ամբողջովին ու անվանական՝ և ուրիշ ոչինչ։

Հայրենիքը, պետությունը, ժողովուրդը և համակ մարդկությունը դարակազմիկ «հայտնությունդ» հետգրությամբ կգրանցեն և կանցնեն առաջ։

Մնաս բարյավ։

 

Րաֆֆի Կ․ Հովհաննիսյան
20 նոյեմբերի 2024
Երևան