«Ժառանգության» հանդիպումները սլովեն դիվանագետի, ԵԺԿ միջազգային քարտուղարի եւ հոլանդական «Բազմակուսակցական ժողովրդավարություն» ինստիտուտի հետ

Երեւան: Այսօր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը եւ կուսակցության կենտրոնական գրասենյակի ղեկավար Գեվորգ Կալենչյանը հյուրընկալեցին Ուկրաինայում Սլովենիայի դեսպանատան դիվանագետ Գաբի Մատկովիչին: Վերջինիս խնդրանքով «Ժառանգության» ներկայացուցիչները ուրվագծեցին թե' Հայաստանի նախընտրական իրավիճակը, թե' խորհրդարանական ընտրությունների հետ կապված կուսակցության ծրագրերն ու ակնկալիքները: Զրուցակիցները նաեւ քննարկեցին միջազգային դիտորդական առաքելության հետ «Ժառանգության» սերտ աշխատանքին ու համագործակցությանը վերաբերող հարցեր:

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների հարցուպատասխանը Կառավարության հետ

Երեւան: Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները 2012 թվականի մարտի 21-ի ԱԺ նիստում Կառավարության ուղղեցին գրավոր և բանավոր հետևյալ հարցերը.

heritage fdԵրեւան: Երեկ երեկոյան «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների վարչությունների համատեղ աշխատանքային նիստ, որի ընթացքում քննարկվեցին ինչպես նախընտրական գործընթացներին, այնպես էլ հաղթական քարոզարշավ կազմակերպելու մարտավարությանը վերաբերող խնդիրներ:

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների հայտարարությունները

Երեւան: Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները 2012 թվականի մարտի 20-ի ԱԺ նիստում հնչեցրին հետեւյալ հայտարարությունները:

IMF

Երեւան: Այսօր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակության հետ, որը գլխավորում էր Հայաստանում ԱՄՀ պատվիրակության ղեկավար Մարկ Հորթոնը (Mark Horton): Քննարկվեցին Հայաստանի առջեւ ծառացած ֆինանսատնտեսական մարտահրավերներն ու համաշխարհային ճգնաժամի երկրորդ ալիքի հավանականությունը եւ դրա հնարավոր հետեւանքները Հայաստանի համար, ինչպես նաեւ տեղական իրավիճակին, նախընտրական միջավայրին եւ միջազգային նախապատվություններին վերաբերող խնդիրներ: