«Ժառանգություն» կուսակցության խորհուրդը հաստատեց կուսակցության մեծամասնական եւ համամասնական ցուցակները

Երեւան: Այսօր «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի ղեկավարությամբ կայացավ կուսակցության վարչության ընդլայնված նիստը: Վարչությունը քննարկեց եւ որոշեց կուսակցության Խորհրդի քննարկմանը ներկայացնել 2012թ. մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրություններին մասնակցությանը, ինչպեսեւ կուսակցության կողմից առաջադրվող մեծամասնական թեկնածուների ցանկին եւ համամասնական ցուցակին վերաբերող հարցերը:

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Գերմանիայի արտգործնախարարի հետ

Երեւան: Այսօր տեղի ունեցավ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեսթերվելլեի (Guido Westerwelle) հանդիպումը, որին ներկա էին մի շարք այլ քաղաքական գործիչների ու քաղաքացիներ: Հովհաննիսյանն իր տեսակետներն է ներկայացրել Հայաստանի ներքաղաքական մարտահրավերների եւ միջազգային գերակայությունների շուրջ:

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան

Րաֆֆի Հովհաննիսյան

Երեւան: Սույն թվականի փետրվարի 28-ին ֆրանսիական հանրապետության Սահմանադրական խորհուրդը բեկանեց օրենսդիր մարմնի կողմից նախորդիվ ընդունված մի օրինագիծ, ըստ որի Հայոց ցեղասպանության ժխտումը կհամարվեր հանցագործություն: Բոլոր դեպքերում մենք հարգում ենք Ֆրանսիայի օրենքը եւ նրա ժողովրդի կամքը:

Զդիսլավ Ռաչինսկի

Երեւան: Այսօր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը Ազգային ժողովում հյուրընկալեց Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն:

Անահիտ Բախշյան

Սիրելի հայրենակիցներ, «Ժառանգություն» կուսակցությունը կանանց միջազգային տոնի` մարտի 8-ի առթիվ սրտանց շնորհավորում է մեր հանրապետության բոլոր կանանց եւ մաղթում, որ ունենանք արդարամիտ ու ազնիվ իշխանություն: Այս մաղթանքին սպասում են հանրապետության բոլոր քաղաքացիները եւ հատկապես Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի ժողովուրդը, որովհետեւ գյուղի դպրոցը չորրորդ աստիճանի վթարային շենք է: Աշակերտների ծնողները հրաժարվում են երեխաներին ուղարկել դպրոց, երեխաների կյանքը խարխլած շենքում վտանգված է, կրթության իրավունքը` նունպես: