
Թանկագին հայրենակիցներ, 20-րդ դարում հայ ժողովրդի տոնած ամենանշանակալի հաղթանակները տեղի են ունեցել մայիսի 9-ին: Դարասկզբին արնաքամ եղած հայությունը Սարդարապատում խիզախաբար դիմակայեց եւ վերջին ուժերի գերլարումով կարողացավ չեզոքացնել դարավոր թշնամու սպառնալիքը, իսկ 41-ի Մեծ հայրենականում ոչ միայն ցուցաբերեց անձնազոհություն ու զանգվածային հերոսություն, այլեւ հաղթահարեց իր ներսում հարյուրամյակների ընթացքում արմատներ ձգած հալածյալի, պետականազուրկի, իր «ես»-ի կամ իր տանիքի ներքո ծվարած անտարբերության, սեփական ուժերի հանդեպ թերահավատության բարդույթը: Երկուսուկես միլիոնանոց խորհրդահայությունը շուրջ 650 հազար քաջարի զինվորներ տվեց ռազմաճակատին:





