- Մանրամասները

Այսօր, ապրիլի 29-ին, բնապահպանական խնդիրներով մտահոգ մի խումբ քաղաքացիներ շուրջօրյա նստացույց հայտարարելու նպատակով փորձել են վրան տեղադրել Մաշտոցի պուրակում, ինչին ոստիկանությունը արձագանքել է անհամաչափ ուժ կիրառելով նրանց հանդեպ:
- Մանրամասները

Սիրելի հայրենակիցներ, խորհրդարանական ընտրություններին հաշված օրեր են մնացել: Քարոզարշավի այս օրերին ընտրությունների բոլոր մասնակիցները, այդ թվում` «Ժառանգությունն» ու նրա մեծամասնական թեկնածուները, ընտրողներին են ներկայացրել հետընտրական Հայաստանի իրենց ծրագրերը:
- Մանրամասները

«Ժառանգություն» կուսակցությունը նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր` ապրիլի 28-ին հանդիպեց Նոր-Նորք վարչական շրջանի ընտրողների հետ: Ելույթ ունեցան «Ժառանգության» պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանը, Ստեփան Սաֆարյանը, բլոգեր Իզաբելլա Աբգարյանը:
- Մանրամասները

Երեւան: Ապրիլի 27-ին «Ժառանգության» միասնական ցուցակի թեկնածուները հանդիպումներ ունեցան Լոռու մարզի մի շարք բնակավայրերում՝ Ալավերդում, Աքորում, Օձունում, Վանաձորում, Ստեփանավանում Տաշիրում եւ Սպիտակում: Ընտրողներին «Ժառանգության» ծրագիրն ու նպատակները ներկայացրին այդ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, տնտեսագետ Արտակ Ղազարյանը, քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը, նախկին քաղբանտարկյալ Մասիս Այվազյանը եւ դեղագետ, Վանաձորում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Գառնիկ Սահակյանը:
- Մանրամասները

Երեւան:Այսօր «Ժառանգության» կենտրոնական նախընտրական շտաբում տեղի ունեցավ ընդունելություն` ի պատիվ Եվրոպական խորհրդարանում Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) խմբակցության փոխնախագահ Խայմե Մայոր Օրեխայի: Ընդունելությանը ներկա էին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ, կուսակցության վարչության, համամասնական ցուցակի անդամներ:
