
Երեւան: Այսօր «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը Հայաստանում Գերմանիայի դաշնային հանրապետության (ԳԴՀ) դեսպան Հանս-Յոխեն Շմիդթի հրավերով հանդիպեց ԳԴՀ արտաքին գործերի նախարար տկն Կոռնելիա Պիեպերին: ԳԴՀ դեսպանատանը տեղի ունեցած հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին Հայաստանի առջեւ ծառացած ժողովրդավարության մարտահրավերներին, եվրոպական ձգտումներին եւ աշխարհաքաղաքական խնդիրների առավել լայն շրջանակին առնչվող հարցեր:





