- Մանրամասները

Նախօրեին` ապրիլի 25-ին, ձեր էլեկտրոնային պարբերականի կայքում հրապարակվել է ապատեղեկատվություն, որն ակնհայտորեն միտված է «Ժառանգություն» կուսակցության եւ անձամբ նրա առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի պատվի ու բարի համբավի արատավորմանը: Համաձայն «Լրատվամիջոցների մասին» ՀՀ օրենքի` պահանջում ենք հրապարակել սույն հերքման տեքստն ամբողջությամբ:
- Մանրամասները

Երեւան:«Ժառանգության» միասնական ցուցակի ներկայացուցիչներն այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ այցելեցին Տավուշի մարզ՝ Նոյեմբերյան, Ոսկեւան, Իջեւան, Բերդ, Աչաջուր, Դիլիջան: Խմբի կազմում էին «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը, ԱԺ պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, պատմաբան Ստեփան Հասան-Ջալալյանը եւ նախընտրական թիմի այլ անդամներ: Քարոզարշավի ընթացքում խումբն ուղեկցում էին նաեւ երկու կուսակցությունների երիտասարդական թեւերի ներկայացուցիչները:
- Մանրամասները

Երեւան: Մարզերում ընտրողների հետ հանդիպման շրջանակներում «Ժառանգության» ցուցակի ներկայացուցիչները` Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ, այցելեցին Գեղարքունիքի մարզ՝ Գավառ, Ծովակ, Մարտունի, Վարդենիկ, Ծովինար, Վարդենիս եւ Սեւան: Պատվիրագության կազմում էին նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ՀՀ ԱԳ նախկին նախարար, նախկին քաղբանտարկյալ Ալեքսանդր Արզումանյանը, «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ, նախկին քաղբանտարկյալ Կարապետ Ռուբինյանը եւ ցուցակի այլ ներկայացուցիչներ:
- Մանրամասները

Երեւան: Այսօր «Ժառանգության» նախընտրական ցուցակի ներկայացուցիչները, Րաֆֆի Հովհաննիսյանի առաջնորդությամբ եւ «Ժառանգություն» ու «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների ղեկավարների, ԱԺ պատգամավորների, պատգամավորության թեկնածուների մասնակցությամբ նախընտրական հանդիպումներ ունեցան Արագածոտնի եւ Շիրակի մարզերում:

