
Երեւան: Սեպտեմբերի 9-ի ՏԻՄ ընտրություններում «Ժառանգությունը» Կապանում առաջադրել է Սամվել Հայրապետյանի, իսկ Մասիսում Գեւորգ Մինասյանի թեկնածությունը՝ քաղաքային ավագանու անդամի համար:

Երեւան: Սեպտեմբերի 9-ի ՏԻՄ ընտրություններում «Ժառանգությունը» Կապանում առաջադրել է Սամվել Հայրապետյանի, իսկ Մասիսում Գեւորգ Մինասյանի թեկնածությունը՝ քաղաքային ավագանու անդամի համար:

Եվրասիական Միությունը ՌԴ նախագահ Վ. Պուտինի կողմից առաջադրված գաղափար է, որը շատերին թվում է երկու տասնամյակ առաջ աշխարհի քարտեզից վերացած ԽՍՀՄ-ի հոգեդարձման փորձ: Թերեւս զուր… խորհրդային ՊԱԿ-ում ծառայած մարդը հազիվ թե իրականության համարժեք ընկալման այնքան խնդիրներ ունենա, որ կարծի, թե այսօրվա Եվրոպայում կամ Ասիայում հնարավոր է ԽՍՀՄ-ի կամ դրա որեւէ նմանակի վերականգնում: ՊԱԿ-ի կադրային սպայից շատ ավելի սպասելի է, որ առաջնաբեմի իր գործողություններն ու քայլերը քող ծառայեն կուլիսներում պրագմատիկ խնդիրներ լուծելու, “ծրագիր մաքսիմում” թմբկահարելով “ծրագիր մինիմում” իրականացնելու համար:

Երեւան: «Ժառանգություն» կուսակցությունը Հունգարիայի կողմից ցմահ դատապարտյալ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու եւ դրան հետեւած տարածաշրջանային ու միջազգային զարգացումների առնչությամբ արձանագրում է.

Երեւան: «Ժառանգություն» կուսակցությունը սեպտեմբերի 9-ի ՏԻՄ ընտրություններում Սիսիանի ավագանու անդամի թեկնածու է առաջադրել կուսակցության Սիսիանի ստորաբաժանման ղեկավար Ռադիկ Հովհաննիսյանին:

Երեւան: 2012թ. մայիսի խորհրդարանական ընտրություններում «Ժառանգություն» կուսակցությունը Մեծամոր քաղաքում ստացել էր ընտրողների քվեների մեկ քառորդից ավելին: Նման վստահությունը կուսակցությանը պարտավորեցնում էր Մեծամորի իր ստվար ընտրազանգվածի առջեւ պատասխանատվություն ստանձնել քաղաքի կառավարման համար: Այս գիտակցությամբ եւ նպատակադրմամբ «Ժառանգությունը» սեպտեմբերի 9-ի ՏԻՄ ընտրություններում Մեծամորի ավագանու անդամի համար առաջադրել է երկու թեկնածու` Արթուր Մկրտչյան եւ Գագիկ Միկոյան: