Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական հանդիպումների օրակարգից

Երեւան: Այսօր «Դեբատ» ակումբում ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպում ունեցավ ֆեյսբուքյան օգտատերերի մի մեծ խմբի հետ: Նա ներկայացրեց ծրագրային իր հիմնադրույթները եւ պատասխանեց ներկաների հարցերին: Հովհաննիսյանը նաեւ խստորեն դատապարտեց նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ նախօրեին կատարված մահափորձը, շուտափույթ ապաքինում մաղթեց նրան եւ հույս հայտնեց, որ իրավապահ մարմիններն արագ կբացահայտեն ու խստորեն կպատժեն մեղավորներին: «Ես համարում եմ, որ դա հարված է իմ դեմ, յուրաքանչյուր հայ մարդու, ՀՀ քաղաքացու եւ ողջ պետականության դեմ»,- նշեց նախագահի թեկնածուն:

Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումները Կոտայքում

Երեւան: Այսօր ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այցելեց Կոտայքի մարզ: Նախընտրական հանդիպումներ կայացան Չարենցավան, Բյուրեղավան, Նոր Հաճն քաղաքներում:

Րաֆֆի Հովհաննիսյան. «Պետությունը պետք է կանգնած լինի գյուղացու կողքին»

Երեւան: Հերթական մարզային այցելությամբ ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Արմավիրում էր, որտեղ նրան ուղեկցում էին մի խումբ կամավորականներ եւ նախընտրական հանդիպումները լուսաբանելու առաքելություն իրականացնող լրագրողներ: Քարոզարշավի երթուղին այս անգամ ներառում էր մարզի գյուղական բնակավայրերերից Շենիկը, Բագրատաշենը, Հացիկը, Վանանդը, Երվանդաշատը եւ Բագարանը:

Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավը Արարատի մարզում

Երեւան: Այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այցելեց Արարատի մարզ:

Րաֆֆի Հովհաննիսյանը Եռաբլուրից հետո մեկնեց Թալինի մարզ

Երեւան: Այսօր առավոտյան, Հայոց բանակի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը եղավ «Մայր Հայաստան» հուշահամալիրում. նա շրջեց Հերոսների ծառուղում եւ ծաղիկներ դրեց Անհայտ զինվորի գերեզմանին: Նախագահի թեկնածուն այցելեց նաեւ Եռաբլուր եւ հարգանքի տուրք մատուցեց իրենց կյանքն Արցախի ազատագրության ու Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: