
7 մարտի 2013թ., Երեւան: ՀՀ ընտրված նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը քիչ առաջ ավարտեց երկօրյա մարզային հաղթարշավը, որը մեկնարկել էր երեկ Տավուշում: Քաղաքի հրապարակներում մարդկանց հոծ բազմություն էր հավաքվել՝ նշելու փետրվարի 18-ին հայ ժողովրդի տարած հաղթանակը: Ճանապարհին նրան էին միացել հրապարակավ իրեն հանրային շարժմանը նվիրած՝ Լոռու նախկին մարզպետ Վիգեն Խաչատրյանը, ինչպես նաեւ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներ Զարուհի Փոստանջյանն ու Ստյոպա Սաֆարյանը:




