2 մարտի 2013թ., Երեւան: Այսօր երեկոյան Ազատության հրապարակում կայացավ բազմահազարանոց հանրահավաք, որը բացվեց Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի նախընտրական քարոզարշավի հիմնի վերածված «Հնարավոր է» երգով` կենդանի եւ հեղինակային կատարմամբ: Հովհաննիսյանն էլ երգի ազդարարման ժամանակ նկատեց, որ «ոչ թե հնարավոր է, այլ արդեն եղել է»:
02 մարտի 2013թ., Երեւան: Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր հանդիպեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին: Հանդիպմանը ներկա էին մի կողմից Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի ներկայացուցիչներ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, շտաբի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, մյուս կողմից՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, պատգամավորներ Վարդան Օսկանյանը եւ Վահե Հովհաննիսյանը:

02 մարտի 2013թ., Երեւան: Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր հանդիպեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Հայդի Թալիավինիի հետ: Կողմերը քննարկեցին հետընտրական Հայաստանում ստեղծված անկանխատեսելի իրավիճակը:
1 մարտի 2013թ., Երեւան: Մայրաքաղաքի փողոցներում տեղի ունեցած ազգային ողբերգության հինգերորդ տարելիցի կապակցությամբ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Ազատության հրապարակում հրավիրել էր բացօթյա մամլո ասուլիս: Ելույթ ունենալով հավաքված քաղաքացիների եւ լրագրողների առջեւ, Հովհաննիսյանը խոսեց 2008թ. նախագահական հերթական ընտրություններից հետո տեղի ունեցած մարտի 1-ի դեպքերի մասին, որի ընթացքում զոհվեցին 8 քաղաքացիական անձինք եւ 2 ոստիկան:

28 փետրվարի 2013թ., Երեւան: Այսօր առավոտյան ՀՀ ընտրված նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը «Ժառանգություն» կուսակցությանԿենտրոնական գրասենյակում ընդունեց Գերմանիայի դեսպան պրն Ռեյներ Մորելլին: Քննարկվեցին հետընտրական Հայաստանի փոփոխվող քաղաքական դաշտին առնչվող հրատապ հարցեր: Այնուհետեւ Հովհաննիսյանը մեկնեց Կոտայքի մարզ, որտեղ փետրվարի 18-ին մարդիկ տոնել էին աննախադեպ հաղթանակ ընդդեմ վախի, ընտրակաշառքի եւ կեղծարարության:

