5 մարտի 2013թ., Երեւան: Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն այսօր այցելեց Եռաբլուր հուշահամալիր-պանթեոն, որտեղ մարդիկ հավաքվել էին նշելու զոհ գնացած ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը: «Մենք այսօր զգում ենք նրա վիթխարի ուժը», - ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ «Մեր ազգի համար այս պատմական ժամանակաշրջանում նա մեզ ոգեշնչում, ուժ եւ կորով է հաղորդում»:
Այնուհետեւ Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը, փորձելով վանել մռայլ հիշողությունները, տեղացող ձյան տակ հավաքված ժողովրդին դիմելով՝ խարազանեց իշխանություններին, որոնք անհույս պատերազմ են վարում ազգային կամարտահայտության դեմ: «Նրանց օրերը հաշված են,- հայտարարեց Հովհաննիսյանը, - ժողովրդի հաղթանակը մոտ է»:
լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի