«Որպես հայ մարդիկ՝ պիտի հասկանանք, որ բախտորոշ գոյութենական վիճակ է, արհավիրքի շեմին ենք, և մենք պիտի կարողանանք փոփոխություն բերել։ Այս վիճակն արդեն վերաբերում է ոչ միայն յուրաքանչյուր հայ մարդու օջախի, ընտանիքի, գյուղի, քաղաքի, այլև Հայաստանի Հանրապետության ամբողջականությանը։

Այս իշխանության վերարտադրումը բերելու է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի, կամ էլ՝ առանց պատերազմի՝ Հայաստանի մասնատման։ Իրենց իշխանության օրոք մենք չենք ունենա Երևան և մարզեր, չենք ունենա Իրանի հետ սահման, Սևանա լճի արևելյան ափ, և յուրաքանչյուր հայ մարդ ուղղակի հարվածի տակ է լինելու»,- 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Հարևան բռնապետը ցեղասպանություն կատարելուց հետո ասում է, թե իրենք այնտեղ Նյուրնբերգ են իրականացրել Հայաստանի և հայ ժողովրդի դահիճների նկատմամբ, այսինքն՝ այն մարդիկ, ովքեր պետք է ունենան միջազգային իրենց Նյուրնբերգը, փոխում են իրենց դերերը, և ոչ մի պատասխան Երևանից։ Հարևան բռնապետներին ենթակա այս անձը պետք է փոխվի, ունենալու ենք նոր իշխանություն»,- նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։