- Մանրամասները
Երեւան: «Ժառանգություն» կուսակցությունը Թալինի ՏԻՄ ընտրություններում ավագանու թեկնածու է առաջադրել բազմամյա կուսակցական, «Ժառանգության» Թալինի ստորաբաժանման ղեկավար Տիգրան Սարգսյանին:
- Մանրամասները
Երեւան:Այսօր «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը հանդիպում է ունեցել Թուրքիայում Միացյալ Թագավորության դեսպանատան Ծրագրային խմբի ղեկավար Սերա Չեթինի եւ Հանրային կապերի ու լրատվության պատասխանատու Քորայ Բալքայայի հետ: Քննարկվել է տարածաշրջանային զարգացումներին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
- Մանրամասները
«Ժառանգություն» կուսակցությունը գոհունակությամբ արձանագրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի արդեն հինգերորդ ընտրությունների կայացման փաստը եւ ջերմորեն շնորհավորում է Արցախի ժողովրդին՝ պետականության կերտման ճանապարհին այդ կարեւոր հանգրվանի կապակցությամբ:
- Մանրամասները
Այսօր հողին հանձնվեց 35-ամյա Վահե Ավետյանի աճյունը, ում ողբերգական մահը ցնցեց հասարակությանը եւ ծանր հուշեր արթնացրեց անպատժելիության մթնոլորտից ծնված այլ վայրագությունների ու զոհերի մասին, որոնց ցավալիորեն բազմիցս ականատես ենք եղել:
- Մանրամասները
Հարգելի Խորհրդարան, Կառավարության որեւէ ծրագիր նախ պետք է պատասխանի երեք հիմնական հարցերի`
1. ինչքանով է այդ ծրագիրը համարժեք իրականությանը, այսինքն ինչքանով է ծնված իրականությունից,
2. ինչքանով են իրական եւ համոզիչ այն մեխանիզմներն ու գործիքները, որոնցով Կառավարությունը պետք է իրականացնի այդ ծրագիրը,
3. գործող համակարգը արդյոք կենսական տարածք ստեղծում է տվյալ ծրագրի իրականացման համար: