BE A MAN, ILHAM


Առանց Ռուբենի չկա խաղաղություն։

Առանց Արցախի չկա խաղաղություն։

Առանց Ազատության չկա խաղաղություն։

 

Նրանց իրավունքը կճառագի ամեն անցողիկ ու մանրախնդիր ուժից անդին։

Րաֆֆի Կ․ Հովհաննիսյան
17 փետրվարի, 2026թ․
Երեւան

ԵՐԲ ԲԱՆԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԱՎԵԼՈՐԴ

Քազիմ Կարաբեքիրը ճիշտ էր. չարժեր նեղություն քաշել՝ ներխուժելով ոչնչացնելու Հայաստանի Հանրապետության մնացյալ վերջին կորիզը:

Ինքն իրեն կդավի, կպառակտի ու կմասնատի, հետո էլ ինքնազինաթափված կմատուցի իրեն նենգաշահ ոսոխին և անհոգ աշխարհին:

Մեր երկրի, նրա մանրիշխանի ու իր բարձրակոչ «ազգային անվտանգության» հանրագումար ուժը հերիքում է ասպատակելու ու «հաղթելու» միմիայն մեկին՝ ինքն իրեն, իր ժողովրդին, Սուրբ եկեղեցուն, իր գոյության բուն իրավունքին անգամ:

Հատել ենք, հայրենակիցներ, գոյաբանական այդ բախտորոշ եզրագիծը, որից այն կողմ խոսքը դառնում է ավելորդ, իսկ ցանկացած ինքնամեծար պատրվակ՝ դարերին ի պահ նախատինք:

Հայաստանի չգոյության մեր այս զազրելի մեղսակցությունը պետք է բացառել:

Հիմա՛, իսպա՛ռ և ամեն գնով:

 

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
16 փետրվարի 2026
Երևան

«ՀԻԲՐԻԴԸ» ԴՈՒ ԵՍ. Րաֆֆի Հովհաննիսյան

Խառնակ ու ձախորդ օրեր ենք ապրում: «Հիբրիդ» է՝ բոլորը բոլորի դեմ:

Ժամանակին սլաքը Ռուսաստանի վրա էր, հիմա արդեն՝ Եվրոպան, Ամերիկան, շատ ուրիշներ:

Բայց, առաջին հերթին, Հայաստանի Հանրապետության իր սեփական լեգիտիմությունը սպառած գործող իշխանն է, ով այժմ փորձում է ամբողջացնել օտարի հրահանգած «հիբրիդային» զավթումը մեր հայրենիքի, պետության, ինքնիշխանության և համայն ժողովրդի:

Բանակի օրվա առիթով լրագրողի հարցին ի պատասխան Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ պիտի դասեր քաղենք և կարողանանք վիճակ ու ոգի փոխել, որ այս օրը վերականգնվի՝ որպես համապետական, համազգային տոն, որ ոչ թե բաժանի մեկը մյուսից՝ ինչպես երեկ արեցին, այլ համախմբի, միացնի: «Մենք պարտավոր ենք բերել այդ օրը»:

Այսօր «Հայելի» ակումբի հյուրն էր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ասուլիսի ընթացքում հնչեցին տարբեր հարցեր: Ըստ Հովհաննիսյանի՝ տխրահռչակ Նոյեմբերի 9-ից հետո Նիկոլ Փաշինյանը՝ որպես գործող պաշտոնյա, գոյություն չունի, առ ոչինչ է: Մինչև այս տարվա հունիս ամեն ինչ պետք է իր հանգուցալուծումը ստանա: