Րաֆֆի Հովհաննիսյանը դեկտեմբերի 15-ին Ազատության հրապարակում անցկացվող «Նոր Հայաստան» ճակատի ասուլիս-քննարկման բանախոսն էր: Ստորև ներկայացնում ենք ելույթները.

Կարինը, Ալեքը եւ ՌԱՀՀԿ-ը «1915»-ը ներկայացրին Վանում

15 դեկտեմբերի 2015թ., Երեւան: «Վանա լճի» միջազգային կինոփառատոնի փակման գիշերը «1915» հոգեբանական թրիլլերը խլացնող ծափահարությունների արժանացավ ցուցադրությանը ներկա քուրդ եւ թուրք հանդիսատեսի կողմից եւ դեկտեմբերի 11-ին Վանի կենտրոնում տեղի ունեցած արարողության ժամանակ շահեց ժյուրիի հատուկ մրցանակը: Կարին Հովհաննիսյանի եւ Ալեք Մուհիբյանի համահեղինակությամբ ստեղծված ֆիլմը ցուցադրման նախաշեմին հայտնվել էր հակասությունների կենտրոնում, քանի որ տեղական հակահայկական խմբերը դատապարտում էին փառատոնը եւ սպառնում փառատոնի կազմակերպիչներին՝ Արեւելյան Թուրքիայի իրական դեմքը ցույց տվող նման կինոնկար ներկայացնելու համար: