Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Ֆրանսիայում. «Նոր Հայաստանի» հեռանկարով

4 փետրվարի 2016թ., Փարիզ: Րաֆֆի Հովհաննիսյանը հունվարի 30-ից փետրվարի 2-ը գտնվում էր Ֆրանսիայի մայրաքաղաքում, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել հանրային կարծիքի առաջատարների եւ մեր հայրենակիցների հետ:

Հայաստանը ուշադրության կենտրոնում. Ինչպե՞ս կվարվեր ԵԺԿ-ն, եթե Յանուկովիչի կուսակցությունը լիներ ԵԺԿ անդամ

Րաֆֆի Հովհաննիսյանը դիմում է եվրոպացի գործընկերներին

Բրյուսել, 29 հունվարի 2016: Հունվարի 28-ին Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը («Ժառանգություն» կուսակցություն, Հայաստան) Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) քաղաքական համաժողովում անդրադարձավ Հայաստանի կեղծված հանրաքվեին, քաղաքական բանտարկյալների խնդրին ու երկրի հակաժողովրդավարական արտակարգ դրությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի) օրինական ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, Արցախի, Հայաստանի, ինչպես նաեւ սեփական քաղաքացիների դեմ Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիային, եվրոպացի որոշ պաշտոնյաների շահերի բախումներին եւ վերը թվարկված հիմնահարցերի նկատմամբ եվրոպական չափորոշիչների միատեսակ կիրառման հրամայականին:

Տեսանյութը ամբողջությամբ՝

 

Րաֆֆի Հովհաննիսյանի հարցազրույցները՝