
Դատապարտում է Ադրբեջանի ցեղասպան բնույթը, ահազանգում Հայաստանի ժողովրդավարական անկումը
28 փետրվարի 2022թ., Երեւան: Երեկ «Ժառանգություն» կուսակցությունը՝ հանդիպելով Հանրապետության մայրաքաղաքում, այս տարի առաջին անգամ անցկացրեց համապետական Քաղաքական խորհրդի նիստ:
ՀՀ արտաքին գործերի առաջին նախարար եւ «Ժառանգության» համահիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի նախագահությամբ անցկացված նիստը, որին մասնակցում էին երկրի բոլոր մարզերից ժամանած 55 պատվիրակներ, մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեց ադրբեջանաթուրքական ներխուժման եւ Արցախի մեծ մասի ու բուն Հայաստանի որոշ հատվածների բռնագրավման ժամանակ զոհված եւ շարունակաբար զոհվող հազարավոր հայորդիների հիշատակին:


