
ՀՀ վարկատու կազմակերպությունների և վարկառուների միջև կուտակված և համավարակի ընթացքում ահագնացող խնդիրների մասին արդեն տևական ժամանակ քննարկումներ և բողոքի հանրային գործողություններ են ընթանում, որոնց վերաբերյալ «Ժառանգությունն» իր արձագանքը հնչեցրել է տարբեր հարթակներում: Սեպտեմբերի 24-ի վարկերի եւ ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների կիրառման, դրանց համաներման խնդիրներին վերաբերող ԱԺ լսումներում ՀՀ ԿԲ փոխնախագահ Ն.Երիցյանի ելույթը, մեր համոզմամբ, նոր հարցականներ առաջացրեց՝ հեռացնելով խնդրի հաղթահարման ուղուց:



