
Այսօր գործող վարաչախումբն ու իր խմբապետը «ժողովրդավարության հայկական ֆորում» ծխածածկույթի տակ հերթական ձեռնածությունը կյանքի են կոչում՝ առանց որեւէ ընդդիմադիր խոսքի հնարավորության: Տեղի ունեցածը մեր երկրում ժողովրդավարության բազմակողմանի նահանջի դրվագներից սոսկ մեկն է, ինչը «Ժառանգություն» կուսակցությունը դիտարկում է Հայաստանում ակնհայտորեն ժողովրդավարության հետ խնդիրներ ունեցող գործընթացներից միջազգային հանրությանը մոլորեցնելու հերթական փորձ:


