- Մանրամասները
1. 168ժամ լրատվական «Օրախնդիր» հաղորդաշար, 5 մարտի 2022թ.
2. Հ2 հեռուստաընկերություն «Խոսքի իրավունք» հաղորդաշար, 2 մարտի 2022թ.
- Մանրամասները
Այսօր նշվում է Դիվանագետի օրը. ուղիղ 30 տարի առաջ Հայաստանի Հանրապետությունը դարձավ Միավորված ազգերի կազմակերպության լիիրավ անդամ, եւ մեր եռագույն դրոշը հանդիսավոր կերպով բարձրացվեց ՄԱԿ-ի կենտրոնակայանի առջեւ: Բերկրանքի եւ հպարտության, մեր լինելության, աշխարհին մեր երկրի ինքնիշխան վերադարձի արտապատկերն էր:
- Մանրամասները
Դատապարտում է Ադրբեջանի ցեղասպան բնույթը, ահազանգում Հայաստանի ժողովրդավարական անկումը
28 փետրվարի 2022թ., Երեւան: Երեկ «Ժառանգություն» կուսակցությունը՝ հանդիպելով Հանրապետության մայրաքաղաքում, այս տարի առաջին անգամ անցկացրեց համապետական Քաղաքական խորհրդի նիստ:
ՀՀ արտաքին գործերի առաջին նախարար եւ «Ժառանգության» համահիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի նախագահությամբ անցկացված նիստը, որին մասնակցում էին երկրի բոլոր մարզերից ժամանած 55 պատվիրակներ, մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեց ադրբեջանաթուրքական ներխուժման եւ Արցախի մեծ մասի ու բուն Հայաստանի որոշ հատվածների բռնագրավման ժամանակ զոհված եւ շարունակաբար զոհվող հազարավոր հայորդիների հիշատակին:
- Մանրամասները
Factor TV-ի զրուցակիցը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն է:
-Պարո՛ն Հովհաննիսյան, խոսենք Հայաստանի ապագայի մասին․ ո՞ւր է գնում այսօր պետությունը։ Իշխող ուժին եթե լսենք, ասում են՝ հարաբերությունների կարգավորման ենք գնում հարևանների հետ, խաղաղություն ենք բերելու երկրին։ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ ՀՀ-ի՝ տարածաշրջանում գործոն լինելու տարբերակներից մեկը Միութենական պետությունը կարող է լինել։ Դուք այս տեսակետներից որի՞ կողմնակիցն եք։