«Ժառանգություն». Անաչառ դատաիրավական բարեփոխումերի հրամայականը
- Մանրամասները

Հայաստանյան դատաիրավական համակարգը, որը սահմանադրության համաձայն, ՀՀ-ում արդարադատության կայացման երաշխավորն է, պետության և քաղաքացիների իրավունքների պաշտպանության հանձնառուն, նախորդ անձնիշխան և հակաժողովրդավարական վարչակարգերի հետևողական քաղաքականության հետևանքով վերածվել էր օրենսդիր և գործադիր իշխանության կցորդի ու կամակատարի: Կախյալ դատական համակարգի պատճառով Հայաստանում հնարավոր դարձան թե՛ 2008 թ. Մարտի մեկի իրադարձությունները, որոնց մեղավորներն առ այսօր անպատիժ են, թե՛ դրան նախորդած սահմանադրական կարգի տապալման իշխանական տարբեր գործողությունները, այդ թվում 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ տեղի ունեցած մեծ ընտրագողությունը, պետական միջոցների ապօրինի յուրացման նախադեպերը, կոռուպցիայի աճը և համակարգային ներթափանցումը պետական տարբեր ատյաններ:
«Ժառանգությունը» միջազգային գործընկերների հետ անցկացրեց սեմինար
- Մանրամասները

09 հուլիսի 2019թ., Երեւան: Հուլիսի 6-7-ը Աղվերանի «Արարատ Ռեզորթ» հյուրատանը «Ժառանգություն» կուսակցության, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի եւ «Ռոբերտ Շուման» ինստիտուտի համատեղ կազմակերպմամբ տեղի ունեցավ «Հայաստանյան նոր իրողությունները ժողովրդավարության զարգացման գործընթացում» կոնֆերանս-սեմինարը՝ հայաստանյան ներքաղաքական տիրույթի վեց ընդդիմադիր կուսակցությունների մասնակցությամբ։
«Ժառանգություն» կուսակցությունը հանդիպեց Հայաստանում Լիտվայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
- Մանրամասները

04 հուլիսի 2019թ., Երեւան: Այսօր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը եւ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մարգարյանը հանդիպում ունեցան Հայաստանում Լիտվայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Իզոլդա Բրիչկովսկու հետ:
Տեղի ունեցավ «Ժառանգություն» - ՀՅԴ հանդիպումը. Քաղաքական անցյալին վերադարձ չի կարող լինել
- Մանրամասները

03 հուլիսի 2019թ., Երեւան: Այսօր «Ժառանգություն» կուսակցության գրասենյակում տեղի ունեցավ ՀՅԴ-ի նախաձեռնած քաղաքական հանդիպումը, որին «Ժառանգություն»-ից մասնակցում էին կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը, փոխնախագահ Նարինե Դիլբարյանը, Գործադիր մարմնի անդամներ Հայկ Գասպարյանը, Գագիկ Մարգարյանը, ՀՅԴ-ից՝ ԳՄ անդամներ Արծվիկ Մինասյանը, Լիլիթ Գալստյանը եւ Արմենուհի Կյուրեղյանը:
ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ
- Մանրամասները

10 հունիսի 2019 թ., Երեւան: Այսօր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը, փոխնախագահ Նարինե Դիլբարյանը եւ խոսնակ Ռշտուն Մարտիրոսյանը հանդիպում ունեցան Հայաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Նաֆսիկա Նանսի Էվա Վրայլայի հետ:
ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ
- Մանրամասները

30 մայիսի 2019 թ., Ստեփանակերտ: Այսօր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը, փոխնախագահ Նարինե Դիլբարյանը եւ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մարգարյանը հանդիպեցին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:
