Շանհայի համաժողովում Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Չինաստանի նախագահի հետ
- Մանրամասները

7 նոյեմբերի 2019թ., Շանհայ, Չինաստան: ՀՀ առաջին ԱԳ նախարար, «Ժառանգություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր տնօրեն Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը նոյեմբերի 4-7-ը Չինաստանի ժողովրդական հանրապետության Շանհայ քաղաքում մասնակցում էր «Հոնգյաոյի երկրորդ միջազգային տնտեսական համաժողովին՝ նվիրված Չինաստանի 70-ամյա զարգացմանն ու համայն մարդկության համար ընդհանուր ապագայի կերտմանը»:
Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքը. հնարավորինս կանխել Թուրքիայի ռազմական ագրեսիան
- Մանրամասները

Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիայի հյուսիս-արևելք՝ ահաբեկչության դեմ պայքարի կեղծ քողածածկույթով հույժ վտանգավոր գործընթաց է, որը կարող է հանգեցնել ազգային և կրոնական դրդապատճառներով նոր ցեղասպանության վտանգի:
Վտանգները շատ են. այս շարժմանը պետք է միս ու արյուն տանք. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ իր վերադարձի մասին
- Մանրամասները
Րաֆֆի Հովհաննիսյանը երկար լռությունից հետո վերադառնում է քաղաքականություն, նա նորից ընտրվել է կուսակցության խորհրդի նախագահ: «Երիտասարդությունը խնդրել է, որ վերադառնամ, մի քիչ խորհուրդ տամ, ես էլ ընդառաջել եմ, բայց մեր վարչությունը՝ Անդրանիկ Գրիգորյանը, Նարինե Դիլբարյանը, Ռշտուն Մարտիրոսյանը շարունակում են կուսակցության առօրյա ղեկավարումը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության խորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ»
- Մանրամասները
«Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «Նոր Հայաստանին սպասելիս» թեմայով։ Բանախոսներն են՝ Րաֆֆի Հովհաննիսյան՝ «Ժառանգություն կուսակցության խորհրդի նախագահ, Անդրանիկ Գրիգորյան՝ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ:
«Ժառանգությունն» անցկացրեց ընդլայնված խորհրդակցություն Գյումրիում. Խորհրդի նախագահ ընտրվեց Րաֆֆի Հովհաննիսյանը
- Մանրամասները

28 սեպտեմբերի 2019թ., Գյումրի: «Ժառանգություն» կուսակցությունը Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաք Գյումրիում գումարեց իր քաղաքական խորհրդի հանրապետական հերթական նիստը:
