
«Հայկական բարձրավանդակի շուրջ 42 հազար քառակուսի կիլոմետր հողակտորում երկու տասնամյակ է, ինչ ձեւավորվել է հայկական պետական իշխանություն, ինչը բավարար պայման է ամուր հայկական պետականություն ստեղծելու համար: Սակայն իրականությունը տխուր է, քանի որ այդպես էլ այս 20 տարիների ընթացքում մեզ չհաջողվեց ստեղծել արդյունավետ գործող հայկական պետություն, որը պետք է սպասարկեր քաղաքացու եւ մեր ազգային շահը, որը պետք է հիմք հանդիսանար մեր հայրենակիցների Մեծ վերադարձի:



