
Երեւան: Այսօր ՀՀ կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Ժառանգություն» կուսակցության յոթերորդ համագումարը, որն ԱԺ առաջիկա ընտրություններին ընդառաջ հանրային հաշվետվությամբ ամփոփեց իր հնգամյա խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ու քաղաքացիական գործունեությունը, ընդունեց «Նոր Հայաստանի բանաձեւ» վերտառությամբ հռչակագիր:



Երեւան: «Ժառանգություն» կուսակցությունը մարզերից ստացել է հավաստի տեղեկություններ, որ խորհրդարանական մոտալուտ քարոզարշավի ժամանակ ՀՀ մարզային հեռուստաընկերություններին բանավոր հրահանգվել է չլուսաբանել կուսակցությունների քարոզարշավը: Ավելին` տեղական որոշ հեռուստաընկերություններ քարոզարշավը լուսաբանելու նպատակով մասնակցել են մրցույթների, շահել դրամաշնորհ, բայց հիմա նրանց արգելվում է այն իրականացնել:
