«Ժառանգության» շնորհավորական ուղերձը Արցախի ժողովրդին

Երեւան:1991 թ. դեկտեմբերին, երբեմնի Խորհրդային Միության մայրամուտը ազդարարած Բելովեժյան համաձայնագրերի կնքումից երկու օր անց եւ ՌՍՖՍՀ Գերագույն խորհրդի կողմից 1922-ի «Խորհրդային Միության հիմնադրման պայմանագիրը» լուծարելուց երկու օր առաջ, ԽՍՀՄ մի ինքնավարությունում` Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում անցկացվեց անկախության հանրաքվե:

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց ԵԺԿ նախագահին

Երեւան: Այսօր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը հանդիպեց Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Վիլֆրիդ Մարթենսին:

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց դեսպան Ջոն Հեֆերնին

Երեւան: Այսօր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հյուրընկալվեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Ա. Հեֆերնի կողմից:

Նրանք քննարկեցին Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող խնդիրներ, այդ թվում անդրադարձ կատարվեց առաջիկա նախագահական ընտրություններին:

Հանդիպմանը ներկա էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան քաղաքական եւ տնտեսական բաժնի ղեկավար Բրայեն Ռ. Ռոռաֆը եւ «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հովսեփ Խուրշուդյանը: