
31 հոկտեմբերի 2013թ., Երևան: Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունում ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի բյուրոյի առաքելության ծրագրի շրջանակներում հանդիպում տեղի ունեցավ ԵՄ ներկայացուցիչների՝ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նախագահ պարոն Միլան Ցարբնոխի, հանձնաժողովի քարտուղար պարոն Ֆիլիպ Կամարիսի, քաղաքական խմբի խորհրդական պարոն Վոյչեկ Յան Դանեցկիի հետ:



