- Մանրամասները
Թանկագին հայրենակիցներ,
Եվս մի քանի օր, եւ 2014 թվականը՝ Կապույտ Փայտե ձիու տարին, անկասելիորեն կմտնի իր իրավունքների մեջ՝ բերելով մեզ նոր հույզեր ու տրամադրություններ, անուրջներ ու սպասումներ:
- Մանրամասները

«Ժառանգություն» կուսակցությունը գոհունակություն է հայտնում 2013 թ. դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված՝ ՀՀ կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» հակասահմանադրական պայմանագիրը ՀՀ Ազգային ժողովում չվավերացվելու առթիվ:
- Մանրամասները

«Ժառանգություն» կուսակցությունը դատապարտում է Սերժ Սարգսյանի 2013թ. սեպտեմբերի 3-ի հայտարարությունը եւ խորին ափսոսանք է հայտնում, որ դրա արդյունքում Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրի վիլնյուսյան գագաթաժողովում չկայացավ երեքեւկես տարի բանակցված Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը:
- Մանրամասները

7 դեկտեմբերի, 2013թ., Երեւան: Այսօր «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները Գյումրիում, Վանաձորում եւ Սպիտակում այցելել եւ կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի անունից, կուսակցական կառույցների կողմից ծաղկեպսակներ են դրել 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներին:
Երկրաշարժի 25-ամյա տարելիցի կապակցությամբ կուսակցության վարչությունը հանդես է եկել ուղերձով:
- Մանրամասները

Ռուսաստանի Դաշնության կայսերական նոր տրամադրությունները հայ ժողովրդի նկատմամբ հաղորդվեցին Պուտինի այցով Գյումրիի ռուսական ռազմաբազա` քեմալա-բոլշևիկյան սահման:
