- Մանրամասները

24 նոյեմբերի, 2017 Բրյուսել։ Երեկ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի ունեցավ Եվրոպայի Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Արեւելյան գործընկերության անդամ երկրների կուսակցությունների առաջնորդների 6-րդ գագաթաժողովը, որին Հայաստանից մասնակցում էին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը։
- Մանրամասները

Հոկտեմբերի 27-29 Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում կայացավ «Հայկական կուսակցությունների երիտասարդական ֆորումը», որտեղ «Ժառանգություն» կուսակցությունը ներկայացնում էին Հովսեփ Ղազարյանը և Աննա Ալեքսանյանը։
- Մանրամասները

Հովհաննիսյանը դիմում է կուսակցական ղեկավարներին, դեսպաններին, լրագրողներին
22 սեպտեմբերի 2017թ., Երեւան: Այսօր «Ժառանգության» գրասենյակում Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը՝ ՀՀ արտաքին գործերի առաջին նախարարը եւ այդ կուսակցության նախագահը, կազմակերպել էր ընդունելություն՝ նվիրված զույգ իրադարձությունների՝ «Ժառանգություն» կուսակցության հիմնադրման 15-ամյակին եւ Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձին:
- Մանրամասները
Հարգելի նախագահ, «Ժառանգության» հարգելի բարեկամներ ու համակիրներ
Թույլ տվեք շնորհավորանքի մի քանի խոսք հասցեագրել Ձեզ՝ «Ժառանգություն» կուսակցության 15-ամյակի եւ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ։
Շնորհավորում եմ «Ժառանգությանը»՝ 15-ամյա քաղաքական գործուեության, 2012 թվականից Եվրոպական ժողովրդական կուսակցությանը (ԵԺԿ) անդամակցելու, հայ ժողովրդի շահերին ծառայելու, քաղաքական ասպարեզում բազմակարծությանը նպաստելու համար։
- Մանրամասները

Սիրելի հայրենակիցնե´ր,
Սեպտեմբերի 22-ը յուրօրինակ միջնակամուրջ է անկախության հանրաքվեի (21) եւ Հայաստանի Հանրապետության հռչակման (23) միջեւ: Քսանվեց տարի առաջ այս օրերը ընդմիշտ ամրագրվեցին Հայաստանի նորագույն պատմության մեջ` որպես մեր ոգորումների ու հաղթանակների, հավատի ու համոզմունքների խորհրդանիշ: Անկախության օրը ինքնաբուխ, համազգային տոն է, որին հայ ժողովուրդը երկար է սպասել, հետեւապես համերաշխ «Այո´»-ով վերահաստատեց սեփական ճակատագիրը տնօրինելու իր վճռականությունը:
