
Ի գիտություն մայրաքաղաքի հանրության եւ զանգվածային լրատվության միջոցների՝ հայտնում ենք, որ սեպտեմբերի 10-ին ժամը 12:00-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում («Մոսկվա» կ/թ հարող տարածքում) կտրվի Երեւանի ավագանու 2018թ. սեպտեմբերի 23-ին տեղի ունենալիք ընտրությունների «Ժառանգության» քարոզարշավի հրապարակային մեկնարկը: Այն կուղեկցվի բացօթյա ասուլիսով:




