
Հայաստանյան դատաիրավական համակարգը, որը սահմանադրության համաձայն, ՀՀ-ում արդարադատության կայացման երաշխավորն է, պետության և քաղաքացիների իրավունքների պաշտպանության հանձնառուն, նախորդ անձնիշխան և հակաժողովրդավարական վարչակարգերի հետևողական քաղաքականության հետևանքով վերածվել էր օրենսդիր և գործադիր իշխանության կցորդի ու կամակատարի: Կախյալ դատական համակարգի պատճառով Հայաստանում հնարավոր դարձան թե՛ 2008 թ. Մարտի մեկի իրադարձությունները, որոնց մեղավորներն առ այսօր անպատիժ են, թե՛ դրան նախորդած սահմանադրական կարգի տապալման իշխանական տարբեր գործողությունները, այդ թվում 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ տեղի ունեցած մեծ ընտրագողությունը, պետական միջոցների ապօրինի յուրացման նախադեպերը, կոռուպցիայի աճը և համակարգային ներթափանցումը պետական տարբեր ատյաններ:




