
2019թ. նոյեմբերի 20-21-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում տեղի ունեցավ ԵԺԿ հերթական գագաթաժողովը: Նախքան գագաթաժողովի և դրան հաջորդած պլենար նստաշրջանի աշխատանքների սկսվելը, նոյեմբերի 19-ին Խորվաթիայի խորհրդարանի շենքում տեղի ունեցավ ԵԺԿ նախագահ Յոզեֆ Դոլլի կազմակերպած ընդունելությունը, որին մասնակցում էր նաև Խորվաթիայի քաղաքական ղեկավարությունը:



