«Վաղը «ժառանգություն» կուսակցությունը նիստ կգումարի և կքննարկի իրավիճակը։ Առանց կուսակցականացնելու կդառնանք Հայաստանի հանրապետության  փրկության համաժողովրդական շարժման մի մասնիկը։ ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն է նժարի վրա դրված։ Շատ նուրբ, փխրուն իրավիճակ է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Ժառանգություն» կուսակցություն

 

Ավագ շաբաթվա իր հրապարակային, հակահոգեւոր «խոստովանությամբ» նա չինքնամաքրվեց, խաղաղարար չդարձավ՝ ոչ արտաքին, ոչ էլ ներքին կյանքում: Հերթական անգամ նա ստորադասեց ճշմարտությունը սեփական իշխանությանը։

Րաֆֆի Հովհաննիսյան

 

Ինը տարի առաջ՝ ապրիլյան այս օրը, Ազատության հրապարակում հաղթանակած ժողովուրդը կատարեց օրինական Նոր Հայաստանի երդումը՝ որպես իրավատեր եւ իրական։

Այդ օրն ով արյուն ուզեց՝ չստացավ, ով յուր իշխանությունը գերադասեց ազգային կամքին ու համաձայնությանը՝ ստացավ, իսկ Հայրենիքի նոր հեռանկարի համար համազգային պայքարը մտավ հերթական հանգրվան, մի քանի տարի անց ոգեղեն պոռթկումով ժայթքեց, բայց, վերջիվերջո, խեղաթյուրվեց եւ ողբերգորեն ինքնահանձնվեց՝ ենթարկվելով իր պարտված ղեկավարին եւ իրեն հաղթած թշնամուն։

«Ժառանգություն» կուսակցություն

 

Հայաստանի եւ Արցախի շուրջ սեղմվող թուրք-ադրբեջանական օղակը գնալով ավելի ու ավելի է պրկվում: Արդեն մեկ շաբթից ավել, քաղաքակիրթ աշխարհի աչքի առջեւ, հումանիտար աղետի է ենթարկվում Արցախի բնակչությունը, ինչը հերթական անգամ ապացուցում է Ադրբեջանի ենթակայության ներքո արցախահայության՝ ցանկացած կարգավիճակով մնալու անհնարինությունը: