
Հայտարարում է Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանության եւ ամբողջականության մասին
Երեւան: «Ժառանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը վերադարձավ Բաքվից, որտեղ նոյեմբերի 21-24-ը մասնակցում էր Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային կոնֆերանսի 7-րդ Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին: Համաժողովին մասնակցում էին Ասիայի 25 երկրների 60 քաղաքական կուսակցությունների 250 պատվիրակներ, ինչպես նաեւ հյուրընկալող երկրի գործիչներ:





