Ծանուցում

«Ժառանգություն» կուսակցության 14-րդ համագումար
2026թ. մարտի 28-ին, ժամը 12:00-ին
«Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակ
Երզնկյան 75, Երեւան
Մուտքն ազատ է
Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում. «Ժողովրդի հաղթանակը մոտ է»
- Մանրամասները

5 մարտի 2013թ., Երեւան: Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն այսօր այցելեց Եռաբլուր հուշահամալիր-պանթեոն, որտեղ մարդիկ հավաքվել էին նշելու զոհ գնացած ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը: «Մենք այսօր զգում ենք նրա վիթխարի ուժը», - ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ «Մեր ազգի համար այս պատմական ժամանակաշրջանում նա մեզ ոգեշնչում, ուժ եւ կորով է հաղորդում»:
Նախագահական ընտրությունները կվիճարկվեն ՍԴ-ում
- Մանրամասները

Հովհաննիսյանը նոր հանրահավաք է հրավիրում Ազատության հրապարակում մարտի 5-ին,
երեկոյան ժամը 5-ին
04 մարտի 2013թ., Երեւան: Այսօր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի նախընտրական շտաբը դիմեց ՀՀ սահմանադրական դատարան` պաշտոնապես վիճարկելու 2013թ. փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները: Հրավիրված մամլո ասուլիսում իրավաբանների թիմը ներկայացնող Կարեն Մեժլումյանը եւ «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը հավաստեցին, որ դատարանը է ներկայացվում համապարփակ գործ, որում տեսանելի է իշխանությունների կողմից կիրառված կեղծարարության համակարգային բնույթը:
Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց ՀՅ Դաշնակցության եւ «Սարդարապատ» շարժման ղեկավարության հետ
- Մանրամասները

03 մարտի 2013թ., Երեւան: Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը եւ նրա շտաբի ներկայացուցիչ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հանդիպեցին ՀՅԴ ղեկավար մարմնի ներկայացուցիչներ Հրանտ Մարգարյանի եւ Արմեն Ռուստամյանի հետ: Քննարկվեցին երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամի հետ կապված հարցեր, դրանից դուրս գալու ուղիները:
Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը որոշում է կայացրել դիմել Սահմանադրական դատարան
- Մանրամասները

03 մարտի 2013թ., Երեւան: Մարտի 4-ին, ժ. 17:30-ին Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչները Սահմանադրական դատարան կհանձնեն հայց, որով պահանջվում է վավերացնել եւ ամրագրել ս.թ. փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ընթացքում հայ ժողովրդի կատարած ընտրության իրական արդյունքները եւ չեղյալ ճանաչել ԿԸՀ-ի կողմից փետրվարի 25-ին հրապարակած կեղծ թվերը: Նույն օրը ժ. 18.00-ին Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի խոսնակը եւ իրավախորհրդատուները Սահմանադրական դատարանի առջեւ կտան բաց մամլո ասուլիս:
Ազատության հրապարակը կրկին ալեկոծ էր
- Մանրամասները
2 մարտի 2013թ., Երեւան: Այսօր երեկոյան Ազատության հրապարակում կայացավ բազմահազարանոց հանրահավաք, որը բացվեց Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի նախընտրական քարոզարշավի հիմնի վերածված «Հնարավոր է» երգով` կենդանի եւ հեղինակային կատարմամբ: Հովհաննիսյանն էլ երգի ազդարարման ժամանակ նկատեց, որ «ոչ թե հնարավոր է, այլ արդեն եղել է»:
Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Գագիկ Ծառուկյանին
- Մանրամասները
02 մարտի 2013թ., Երեւան: Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր հանդիպեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին: Հանդիպմանը ներկա էին մի կողմից Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի ներկայացուցիչներ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, շտաբի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, մյուս կողմից՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, պատգամավորներ Վարդան Օսկանյանը եւ Վահե Հովհաննիսյանը:
