Նանուր Բարսումյան
21.03.2013
WikiLeaks կայքի կողմից գաղտնազերծված՝ ԱՄՆ դեսպանատան հեռագրերն անգնահատելի տեղեկատվություն եւ պատկերացում են տալիս առ այն, թե ինչպես են ամերիկյան դիվանագետները գնահատում Հայաստանի քաղաքականության ներքին խոհանոցն ընդհանուր առմամբ եւ հիմնական խաղացողներին, ինչպիսին Րաֆֆի Հովհաննիսյանն է, մասնավորապես: Դեսպանատան պաշտոնյաները, երկրի ամենօրյա քաղաքականությունը ներընկալելուն զուգահեռ, բազմիցս բարձրաձայնել են իրենց համաձայնությունը երկրի քաղաքական լանդշաֆտի վերաբերյալ Հովհաննիսյանի գնահատականին: Նրանք շատ անգամ դիտարկել են նրան՝ խորհրդարանում հաճախ միակ ընդդիմադիր խմբակցության առաջնորդին, իբրեւ տարբերվող խառնվածք ունեցող քաղաքական գործչի, ով բացառություն էր «ընդդիմադիր» քաղաքական գործիչների շրջանում: Այնուհանդերձ, ընդհանուր առմամբ բացասաբար էին վերաբերվում նրա արտաքին քաղաքական տեսակետներին՝ այդ ամենը վերագրելով վերջինիս սփյուռքյան արմատներին:




