Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքը

Պատմական այս ողբերգական, դավադիր օրվա կնիքը շարունակում ենք կրել եւ տակավին նրա տեղապտույտից ազգովի չենք կարողանում դուրս գալ:

Ես առայժմ գտնվում եմ ծնողներիս մոտ: Մեծ ցավ է պատճառում այն, ինչ կատարվել եւ հատկապես կատարվում է Հայաստանում, իսկ խոսքը միայն փաստացի իշխող կուսակցապետի խնդրած ոչ ֆորմալ ու ինքնանպատակ խորհրդակցությունների մասին չէ:

Վտանգները շատ ավելին են՝ խորն ու ընդարձակ:

Երեւան վերադառնալուն պես՝ հանդես կգամ համապատասխան հայտարարությամբ:

Մինչ այդ, ամենայն բարիք եմ մաղթում Ձեզ՝ թանկագին համաքաղաքացիներ:

Հավատք եւ Հայրենիք:

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
16 մարտի 2015
Լոս Անջելես

ԵԺԿ-ն Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձեւ է ընդունել

Եվրոպական ժողովրդական կուսակցության Քաղաքական Համաժողովը մարտի 3-ին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձեւ է ընդունել:

Րաֆֆի Հովհաննիսյանը հյուրընկալվեց ԵՄ դեսպաններին

27 փետրվարի 2015թ., Երեւան: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հիմնադիր, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն այսօր մասնակցեց Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեայի նախաձեռնած հանդիպմանը, որին ներկա էին նաեւ Հայաստանում հավատարմագրված՝ ԵՄ անդամ երկրների դեսպանները, Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: