Հյուրընկալվելով news.am-ին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը խոսել է մեր երկրի արտաքին և ներքին մարտահրավերներից, ներկա և անցյալ իրողություններից: Նա քննադատել է իշխանության վարքագիծը, որ դրսևորվում է եկեղեցու հանդեպ այսօր. «Մենք գիտենք այն պատմությունը, թե քանի օտար իշխանություններ, կայսրություններ կամ հրոսակախմբեր փորձել են ասպատակել Մայր Աթոռը, գիտենք սարդարապատյան պատմությունը, բայց այս վիճակին, որ մարդիկ ուզում են սեփական իրենց կապիտուլացիան վերջին արարի հասցնել, իրենց թողնել հայոց պատմության շարունակությունը, կերտումը և մեր այս գերակա արժեքի հանձնումը, ուղղակի անպատկերացնելի է»:
Բանախոսը համոզմունք հայտնեց, որ այս վիճակը թելադրվում է նաև արտաքին ուժերի կողմից, քանի որ ներսում կան հլու-հնազանդ հանձնակատարներ: Անդրադարձ եղավ նաև Սփյուռքի վերաբերմունքին այս իրողություններին:
Այս և այլ հետաքրքիր մանրամասները դիտեք տեսանյութում:
