RSC
Featured

«Ժառանգության» հայտարարությունը Իրանի եւ «Վեցնյակի» միջեւ ձեռք բերված քաղաքական համաձայնության առնչությամբ

«Ժառանգության» հայտարարությունը Իրանի եւ «Վեցնյակի» միջեւ ձեռք բերված քաղաքական համաձայնության առնչությամբ

Վերջերս Լոզանում մի քանի օր շարունակվող բանակցություններն ավարտվեցին Իրանի եւ «Վեցնյակի»՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Եվրոպական միության միջեւ համաձայնությամբ:

«Ժառանգություն» կուսակցությունը ողջունում է տեւական բանակցությունների արդյունքում ձեռք բերված պատմական համաձայնությունը եւ կարեւորում այն:

Համաձայնության արդյունքում բացառիկ հնարավորություն է ընձեռվել տարածաշրջանում երկարատեւ խաղաղության եւ համագործակցության ուղղությամբ իրականացնելու բազմաբնույթ նախագծեր:

Մենք համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետությունը եւս պետք է մասնակից դառնա տարածաշրջանային եւ համաշխարհային գործընթացներին, որոնք ուղղված են ավտանգության ամրապնդմանն ու տնտեսական ծրագրերի կենսակոչմանը:

«Ժառանգություն» կուսակցություն
3 ապրիլի2015թ.
Երեւան