«Ժառանգություն» կուսակցություն
Toggle Navigation
  • Գլխավոր
  • Մեր մասին
    • Կանոնադրություն
    • Ծրագիր
    • Հռչակագիր
    • Բանաձև
    • Նախընտրական ծրագիր
  • Լուրեր
  • Հետադարձ կապ
  • Հայերեն
  • English (UK)

Խունկ ու աղոթք Ռիչարդ Հովհաննիսյանի մահվան 40-րդ օրվա առիթով

Մանրամասները
Օգոստոսի 21 2023

Խունկ ու աղոթք Ռիչարդ Հովհաննիսյանի մահվան 40-րդ օրվա առիթով

Օգոստոսի 20-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ ի հիշատակ Ռիչարդ Հովհաննիսյանի մահվան 40-րդ օրվա։

Ավելին …

Րաֆֆի Հովհաննիսյանի շնորհավորական ուղերձը՝ Դավիթ Իշխանյանին

Մանրամասները
Օգոստոսի 10 2023


Արցախի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
Դավիթ Իշխանյանին
Ստեփանակերտ
 

Հարգելի Ռահակից,

Շնորհավորում ենք ազգային-պետական ամբողջանվեր ծառայության Ձեր արդի հանգրվանը, զինակցում ենք և խորապես հավատում։

Վասն հայրենյայց՝ պարտավոր ենք շարունակել մեր դարավոր պայքարը՝ բոլորով հանդերձ և ի հեճուկս ամենի, ի կատա՛ր։
 

Րաֆֆի Կ․ Հովհաննիսյան
Արտաքին գործոց առաջին նախարար
«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր նախագահ
Երևան

ՌԻՉԱՐԴ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՔԱՌԱՍՆՕՐԵՔԻ ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏԸ՝ ՕԳՈՍՏՈՍԻ 20-ԻՆ

Մանրամասները
Օգոստոսի 01 2023

ՌԻՉԱՐԴ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՔԱՌԱՍՆՕՐԵՔԻ ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏԸ՝ ՕԳՈՍՏՈՍԻ 20-ԻՆ

Հանուն Ռիչարդ եւ Վարդիթեր Հովհաննիսյանների գերդաստանի՝ մեր սրտանց շնորհակալությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր այս դժվարին շաբաթների ընթացքում ոգու ուժ, մաքուր խիղճ ու ճշմարիտ ուղի գտան անկեղծորեն կիսվելու Հայրիկի կյանքին ու կորստյանը նվիրված ցավակցական խոսք ու գիրով։

Ամենայն Հայոց Կաթողիկոսից ու Մեծի տանն Կիլիկիո վեհապետից մինչեւ Հայաստանի Հանրապետության երկու նախկին նախագահ եւ արտգործնախարար, մեկ նախկին վարչապետ և պաշտպանության նախարար, պատգամավորներ, համայնքապետեր և Սփյուռքի հանձնակատար, ինչպեսեւ Արցախի մեկ նախկին նախագահ եւ գործող արտգործնախարար, դեսպաններ և դիվանագետներ, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահից, հայաստանյան ու սփյուռքահայ հարյուրավոր հաստատությունների ղեկավարներից ու մտավորականներից մինչեւ հազարավոր շարքային քաղաքացիներ, աշխարհասփյուռ հայրենակիցներ՝ խորապես երախտապարտ ենք Ձեր զորակցության արտահայտությունների համար։

Հայրիկի՝ Հայաստանի Հանրապետության ակադեմիկոս, Կալիֆորնիայի պետական համալսարանի Արդի հայոց պատմության ամբիոնի հիմնադիր վարիչ, պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանի քառասնօրեքի հոգեհանգստյան կարգը կկատարվի կիրակի՝ օգոստոսի 20-ին, ժամը 13։00-ին՝ հավարտ Սբ․ Պատարագի, Երեւանի Սբ. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում։

Վասն հավատո եւ հայրենյաց՝ նրա ողջ կյանքով կերտած՝ ազգային եւ համամարդկային կենդանի ժառանգությունը հարգողները սիրով հրավիրվում են։
 

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
1 օգոստոսի 2023
Երեւան

ԼուրջCast - Րաֆֆի Հովհաննիսյան - Արցախի, Ալմաթիի հռչակագրի, բանակցային սխալների և անելիքների մասին

Մանրամասները
Հուլիսի 31 2023

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՄԻԱՆՈՒՄ Է ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆԸ

Մանրամասները
Հուլիսի 14 2023

«Ժառանգություն» կուսակցություն

 

«Ժառանգություն» կուսակցությունը՝ որպես հայ ժողովրդի հավատարիմ մասնիկ, որոշել է քաղաքացիական և կամավորական ամենօրյա գործունեությունից զատ, իր համար բացառիկ՝ կուսակցական-հրապարակային հայտարարությամբ ողջունել Արցախի Հանրապետության մայրաքաղաքում մեկնարկած համաժողովրդական շարժումը։

«Ժառանգությունը» ընդունում է շարժման էությունն ու բովանդակությունը, ժամանակի ընտրությունն ու ընթացակարգի հրամայականը և իր ողջ կարողականությունը՝ քաղաքական, դիվանագիտական, տեղեկատվական, վերլուծական և մարդկային, ի սպաս է դնում այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բացված համազգային գործընթացին։

«Ժառանգությունը» միանում է։

 

«Ժառանգություն» կուսակցություն

Րաֆֆի Կ․Հովհաննիսյան
կուսակցության հիմնադիր նախագահ

Անդրանիկ Գրիգորյան
կուսակցության վարչության նախագահ

14 հուլիսի 2023
Երևան

ՄԱՀԱՑԵԼ Է ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԱՅՐԸ՝ ՌԻՉԱՐԴ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Մանրամասները
Հուլիսի 11 2023

Professor Richard G. Hovannisian


ՊՐՈՖԵՍՈՐ ՌԻՉԱՐԴ Գ․ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

11 հուլիսի 2023թ.։ Երեկ՝ հուլիսի 10-ին, ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում 90 տարեկան հասակում կյանքից հեռացավ աշխարհահռչակ գիտնական, Հայաստանի ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Կալիֆորնիայի պետական համալսարանի Արդի հայոց պատմության ամբիոնի հիմնադիր ու առաջին վարիչ, «Հայաստանի Հանրապետություն» կոթողային քառահատոր աշխատության եւ Հայոց ցեղասպանության ու պատմական հայրենիքի վերաբերյալ բազմաթիվ գրքերի հեղինակ Ռիչարդ Գ․ Հովհաննիսյանը։

  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19

Վարչության անդամներ

  • Անդրանիկ Գրիգորյան (նախագահ)
  • Գագիկ Մարգարյան (փոխնախագահ)
  • Վանիկ Ալեքսանյան (քարտուղար)
  • Դավիթ Գրիգորյան
  • Հասմիկ Պետրոսյան
  • Ստեփան Վարդանյան
  • Տաթեւիկ Գամաղելյան
  • Վահագն Բայրամյան
  • Րաֆֆի Հովհաննիսյան

Ժպտա՛ ツ

Անդամագրություն

Անդամագրություն


Դեպի վերև

© 2026 «Ժառանգություն» կուսակցություն