«Ժառանգություն» կուսակցություն
Toggle Navigation
  • Գլխավոր
  • Մեր մասին
    • Կանոնադրություն
    • Ծրագիր
    • Հռչակագիր
    • Բանաձև
    • Նախընտրական ծրագիր
  • Լուրեր
  • Հետադարձ կապ
  • Հայերեն
  • English (UK)

Փաշինյանը ՀՀ ներսում վագր է, դրսում՝ փիսիկ. Մյունխենում չկարողացավ մեր շահերը պաշտպանել. Րաֆֆի Հովհաննիսյան

Մանրամասները
Փետրվարի 21 2023

Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի հարցազրույցը 24news.am-ին 21 փետրվարի 2023թ.:

Ավելին …

ՀԱՅՐԵՆԻՔՆ Է, ՈՐ ՀԱՎԵՐԺ Է՝ ԻՐ ԳՈՅԱՄԱՐՏՈՎ ՀԱՆԴԵՐՁ․ Րաֆֆի Հովհաննիսյան

Մանրամասները
Փետրվարի 18 2023

22 Feb 2013

Երեսունևհինգ տարիներով չի սկսվում, չի էլ ավարտվում արևի տակ Հայաստանի և հայության արդար ու արժանի տեղի համար պատմական պայքարը։

Բայց այս երեսունևհինգը մեզ էր տրված՝ մեր սերնդի ժառանգած պատմական շրջանի ազգային պատասխանատվությունը վերասահմանելու, ճեղքելու, շրջելու և նորակերտելու։

Ավելին …

Արցախը պետք է չենթարկվի Երևանի ճնշմանը. պետք է դիմադրի Հայաստանի ոչ լեգիտիմ իշխանությանը. Րաֆֆի Հովհաննիսյան

Մանրամասները
Փետրվարի 16 2023

Կառավարության փետրվարի 16-ի նիստում Նիկոլ Փաշինյանը, Թուրքիայում տեղի ունեցած երկրաժարժից հետո իրենց Կառավարության ձեռնարկած քայլերի վերաբերյալ քննադատություններին արձագանքելով, դրանք անընդունելի համարեց.

Ավելին …

«Արցախը մենք ենք». Րաֆֆի Հովհաննիսյան

Մանրամասները
Փետրվարի 02 2023

QUO VADIS, ՍԵՐԳԵՅ ՎԻԿՏՈՐՈՎԻ՞Չ

Մանրամասները
Փետրվարի 02 2023

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան

Մեծ երկրի՝ այն էլ ռազմավարական գործընկերոջ, գրանցված միջնորդի և անվտանգության երաշխավորի, բազմափորձ ու քաջատեղյակ գլխավոր դիվանագետը մեր աչքի առջև փլուզվում է՝ որպես մարդ, մասնագետ և բարեկամ։

Մեկ անգամ չէ, որ ասենք լեզվի սայթաքում է կամ էլ Հայաստանի անկապ իշխանության անկապ քայլ-արտահայտության խորամանկ ընդօրինակում, այլ՝ երկրորդ, երրորդ, երկարող շարանի մեջ հերթական ապացույցը։

Ապացույցը, որ նա՝ առնվազն մեր երկրի կործանարարի հանգույն, շեղվել է ճշմարիտ ուղուց և, եթե վարձկան չէ՝ անիրավ է, անարժան, «ցինիկ» ու պատեհապաշտ։

Հուսով եմ, որ նա՝ մեր գերագույն նմանակողի պես, ըստ էության, չի ներկայացնում իր պետության կենսական ազգային շահը։

 

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
2 փետրվարի 2023
Երևան

ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՎԻՇՏԸ՝ ՄԵԿ ՀՈԳՈՒ ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ

Մանրամասները
Հունվարի 19 2023

ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՎԻՇՏԸ՝ ՄԵԿ ՀՈԳՈՒ ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ

 

Ուղիղ մեկ տարի առաջ նա ամանորյա պար բռնեց Վահանի, Ռուդիկի, Արթուրի և վերջիններիս մաքրամաքուր ծառայակիցների հետ՝ գուժելով նրանց սպասող դավադիր մահը՝ որպես հերթական ու անխուսափելի «օրինաչափություն»։

Մի կլոր տարվա ընթացքում ազգ ու պետություն վկայեցին նրա առկայությամբ բերված օրինաչափության ողբերգական շարանը։ Այսօր այստեղ չեմ թվարկի։

Վշտակցում եմ 15 ոսկեշող մեր երիտասարդների ընտանիքներին, մեր ամբողջ ժողովրդին՝ այս եղերական, ահավոր և ոչ երբեք օրինաչափ կորստի համար:

Պատասխանատուների ազատումների և պատժի այլ տեսակների շղթան՝ որպես բնազդային հակազդեցություն, արդեն իսկ սկսվել է։

Բայց հիմնականը՝ «բոլորը գիտեն», ասեն, թե ոչ, «օրինաչափ» ասողն է, ամենաթողություն ապահովողը, մեր Հայրենիքը սեփական աթոռին ենթարկողը, իր մանրիկ, խեղված արտացոլանքը Հայոց պատմության մեծերի, անգամ Բարձրյալի հղման մեջ փնտրողը։

Որ հայրենափրկաբեր ինքնաբացարկի տարրական արժանապատվություն չկա՝ ժամանակը չէ քննելու։ Որ ունակությունը չկա՝ տեսնելու ուղղակի կապն իր և այսօրվա անմեղ զոհերի միջև՝ առավել ևս։

Երկար-բարակ, ոլորապտույտ նախադասությունները, հոտնկայս կեղծավորությունները, ծնկաչոք «իմիտացիաները» ձեզ պահեք։

Քանի մնաց՝ էլի հայրենի տարածքներ, հողեր, անկլավներ, գյուղեր և հետո՝ քաղաքներ, միջանցքներ, շրջափակումներ, անջատումներ, ավերումներ, ահաբեկումներ, զինվորական և քաղաքացիական զոհեր՝ թշնամու պատճառած, ինչպես և ներքին դրվածքից, դուք ասեք։

Նշաձողն իջեցրել է ոչ թե միջազգային հանրությունը, այլ ամենայն հայոց Ոչինչը։

«Այսքան չարիք թէ մոռանան մեր որդիք, Թո՛ղ ողջ աշխարհ Հային կարդայ նախատինք»:

 

Րաֆֆի Կ․ Հովհաննիսյան
19 հունվարի 2023
Երևան

  • 12
  • 13
  • 14
  • ...
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • ...
  • 21

Վարչության անդամներ

  • Անդրանիկ Գրիգորյան
  • Վանիկ Ալեքսանյան
  • Հայկ Գասպարյան
  • Տաթեւիկ Գամաղելյան
  • Նուբար Հակոբյան
  • Գագիկ Մարգարյան

Ժպտա՛ ツ

Անդամագրություն

Անդամագրություն


Դեպի վերև

© 2026 «Ժառանգություն» կուսակցություն