Այս մեթոդաբանությամբ, այս ժառանգությամբ եւ այս իշխանությամբ մենք գնում ենք մարդկային եւ տարաքծքային նոր կորուստների: Այս մասին մայիսի 10-ին Հանրապետության հրապարակում NEWS.am-ի հետ զրույցում նշել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ԱԳ նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Իրենց շահերի տեսակետից Ադրբեջանը եւ Թուրքիան շատ ավելի արժանավայել պետական քաղաքականություն են վարում, քան Հայաստանի գործող իշխանությունները: Մենք ոչ թե նշաձող ենք իջեցրել, այլ հատակին ենք հասել: Եթե այսպես շարունակենք այս իշխանությամբ, մասնակի սահմանազատմամբ, միակողմանի զիջումներով, առանց ամբողջական խաղաղության պայմանագրի, Արցախի խնդրի վերադարձի վրա հիմնված իրավական լուծման, մենք չենք կարող ունենալ այն համալիր վիճակը, որը բերելու է իրական խաղաղության: Իրական խաղաղությունն գնում է Հայաստանի եւ հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության միջոցով եւ մեր տարածքային ամբողջականության վերականգնման միջոցով, ինչը չկա»,- ասել է նա: